Առաջիկայում մեծ ակտիվություն կլինի ՀՀ-ի և Իրանի հարաբերություններում․ Իրանի ԱԳ նախարար
INTERNATIONAL NEWSԻրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա օտարերկրյա միջամտությանը՝ խզել իր հարաբերությունները հարևան երկրների հետ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը։
«Այսօր մենք համաձայնության ենք եկել՝ զարգացնել տնտեսության, առևտրի և զբոսաշրջության բոլոր ոլորտներում համագործակցությունը: Առևտուրն ու Հայաստանով անցնող տարանցիկ ուղին շահագործելը երկու երկրի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են»,- ասել է իրանցի նախարարը:
Ամիր-Աբդոլլահիանը նշել է, որ իրենք մշակել են գործընթաց, որը կաշխուժացնի երկու երկրի տարանցիկ ճանապարհներն ու երթուղիները։ Նա նաև վստահեցրել է, որ առաջիկա շաբաթներին մեծ ակտիվություն կլինի երկու երկրի հարաբերություններում:
«Մեր տարածաշրջանը և մեր հյուսիսային հարևանները ծանր իրավիճակում են, հատկապես տարածաշրջանի որոշ հատվածներում սիոնիստների և ահաբեկիչների ներկայության պատճառով»,- հավելել է պաշտոնյան՝ ընդգծելով. «Մենք թույլ չենք տա որոշ օտարերկրա պետություններին ազդել Իրանի հարաբերությունների վրա իր հարևանների, այդ թվում Հայաստանի հետ»։
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



