Հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Սերգեյ Լավրովը
POLITICSԱյսօր տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումը։ Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը ՌԴ Դաշնային ժողովի վերին պալատի՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով գտնվում է Ռուսաստանում։
Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը քաղաքականության, տնտեսության եւ հումանիտար ոլորտներում, փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունում, շեշտադրելով պառլամենտական գործակցությանը։ Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել նաեւ ռեգիոնի հետկոնֆլիկտային վերականգնման եւ անվտանգության հետ կապված հարցերը, ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը։
Ըստ ռուսական ԱԳՆ հայտարարության, հանդիպումն անցել է հայ-ռուսական հարաբերություններին հատուկ փոխվստահության մթնոլորտում։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



