Հեղեղումներ են տեղի ունեցել Չինաստանի հյուսիս-արևելքում
INTERNATIONAL NEWSՉինաստանի հյուսիսարեւելյան Լյաոնինի նահանգում տեղի 4,4 հազար բնակիչների անվտանգ վայրեր են տարհանել չդադարող անձրևների եւ դրանց կողմից առաջացած հեղեղումների պատճառով:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 4-ին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը: Հոկտեմբերի 2-ից ամբողջ նահանգում չեն դադարում անձրևներն ու ամպրոպները, որոնք ուղեկցվում են ուժեղ քամիով և առանձին շրջաններում՝ կարկուտով:
Նշվում Է, որ հոկտեմբերի 4-ին ժամը 06:30-ին (Երևանի ժամանակով 02:30-ին) ջրի մակարդակը նահանգի 13 ոչ մեծ ջրամբարներում գերազանցել Է կրիտիկական նշագծերը: Ամենաշատ բնակիչներ տարհանվել են Շանյան, Դալյան, Անշան, Բենսի, Լյաոյան քաղաքներում: Զոհվածների և տուժածների մասին հաղորդագրություններ առայժմ չեն ստացվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



