Մահվան ելքով վրաերթ` Երևանում. վարորդն ինքակամ ներկայացել է ոստիկանություն (լուսանկար)
SOCIETYՀոկտեմբերի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:00-ի սահմաններում, Honda մակնիշի ավտոմեքենան` Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց՝ վերգետնյա անցման տակ, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է:
Դեպքի վայրում ոստիկանները չեն հայտնաբերել վարորդին: Ոստիկանությունը ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը:
Մինչ դեպքի վայրում զննություն էր կատարում քննիչը, պարեկները պարզեցին, որ վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



