Ռուսաստանում հուլիսի 16-ից COVID-19-ով վարակի դեպքերի առավելագույն թիվն է գրանցվել
SOCIETYՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 25 219-ով՝ կազմելով 7 560 767, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բացարձակ արտահայտությամբ՝ դեպքերի թվի աճը հուլիսի 16-ից դարձել է առավելագույնը: Հարաբերական արտահայտությամբ այն կազմել է 0,33%:
Բուժում ստացողների թիվը տվյալ պահին հասնում է 641 165-ի:
Օրական ապաքինվածների թիվն ավելացել է 17 852-ով՝ կազմելով 6 710 574: Դուրս գրված պացիենտների մասնաբաժինը կազմում է վարակվածների ընդհանուր թվի մոտ 88,8%-ը:
Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների թիվն ավելացել է օրական 886-ով՝ նախորդ օրվա 887-ի դիմաց՝ հասնելով 209 028-ի: Պայմանական մահացությունը (վերջնականը կարող է որոշվել միայն համաճարակի ավարտից հետո) մնացել է 2,76% մակարդակի վրա, վկայում են շտաբի տվյալները:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



