Yerevan, 15.May.2026,
00
:
00
BREAKING


«Արհեստական երաշտ ստեղծեցին, ինչի համար ոչ ոք չպատժվեց»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Գյուղացին շարունակում է իր գործն անել, որքանով, իհարկե, կարողանում է»,-այսպես է սկսվում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի հետ զրույցս: Նրա խոսքով, իրենք բավականին մտահոգված են, թե ուր են ուղղվում պետության կողմից տրամադրվող վարկային ռեսուրսները:

«Պահանջել ենք, որպեսզի հրապարակեն այն մարդկանց ցանկը, որոնք խոշոր չափի անտոկոս վարկեր են ստացել: Եթե ազնիվ կառավարություն է, թող հրապարակի ցուցակը, թե, օրինակ՝ ովքեր են հինգ միլիոն դրամից ավելի վարկ ստացել: Այս տվյալները պետք է հրապարակվեն, մարդիկ կտեսնեն, որ ստացել են վարկ, կամ էլ գուցե իրենց անվան տակ ուրիշ մարդ է ստացել: Խոսքը հատկապես անտոկոս վարկերի, բայց նաև ցածր տոկոսով սուբսիդավորվող վարկերի մասին է: Դրանք բավականին մեծ գումարներ են: Կարծում եմ՝ գյուղացու գլխին այստեղ էլ խաղ են խաղում և տարբեր կասկածելի ծրագրեր են իրականացնում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բերբերյանը:

Ընդգծում է՝ վարչապետը, փոխվարչապետները, նախարարները հայտարարում են, որ գյուղացուն վարկավորում են, այդ դեպքում որևէ խնդիր չէ հատկապես մեծ չափի վարկեր ստացողների անունները հրապարակելը: «Փոքր վարկերը ստանում են, ճիշտ է, մեծ չարչարանքով, 2-3 ամիս գնալգալով, բայց կարողանում են օգտվել այդ ծրագրից: Խոշորների դեպքում հատկապես կառավարությունն է դրանց երաշխավորում տարբեր ծրագրերի անվան տակ: Ինչո՞ւ ենք մենք այս հարցը բարձրացնում: Օրեր առաջ կառավարությունն էլ խոստովանեց, որ վարկային շատ ծրագրեր արդյունավետ չեն ֆինանսավորվում: Եթե իրենք էլ են խոստովանում, ապա եկեք այդ հանցագործներին պատժենք: Մինչդեռ այդպես էլ «ընկերները» չպատժվեցին այս տարվա ոռոգման համակարգի ձախողման համար: Մեր խորին համոզմամբ, նախարարից սկսած, ջրամբարների տնօրեններով վերջացրած՝ բոլորը պետք է լինեին ուղղիչ աշխատանքային գաղութում: Այս տարվա նման հորդառատ՝ տեղումներով և ջրաշերտով տարի չի եղել: Բայց հանցագործություն անել և Սևանից ջո՞ւր վերցնել… Ուրեմն թող բացատրեն տեսնենք, թե այդ ջուրն ինչ են արել, ինչու ջրամբարները չեն լցվել, ինչ կասկածելի պայմանագրեր են կնքվել ՀԷԿ-երի հետ: Տարին տասներկու ամիս ջուրը հոսել է, բայց չի կուտակվել ջրամբարներում, ո՞ւր է ջուրը գնացել»,-նշում է մեր զրուցակիցը:

Փորձագետն ընդգծում է՝ կառավարության անդամներն արհեստական երաշտ ստեղծեցին, ինչի համար չպատժվեցին: «Այո, մենք շեշտում ենք, որ ոռոգման հողերում երաշտ լինել չէր կարող: Ջրամբարների առումով անբարոյական աշխատանք են տարել: Այդ պատճառով Շիրակի գոտում ունենք բերքի 40-50 տոկոսի կորուստ, խոսքը մոտ 150 մլն դոլարի մասին է: Տուժել է կաղամբի, ցորենի, կարտոֆիլի բերքը: Սա արհեստական երաշտի հետևանք է»,-ասում է ՀԿ-ի նախագահը:

Մյուս կողմից՝ ունենք նաև անասնակերի լուրջ պահանջ: «Դեռ մեկ ամիս առաջ մեր Վարդենիսի ֆերմերները փորձել են Վրաստանից անասնակեր ներկրել, մեկ կիլոգրամի համար մաքսայինը պահանջել է 45 դրամ գումար՝ պետտուրքի հաշվարկով: Սա խեղկատակություն է: Ձրիակեր ոստիկանների համա՞ր են այդ փողերը հավաքում, որոնք փողոցներում մարդկանց թևերն են ոլորում: Սրա հետևանքով գարնանը կունենանք մսի շեշտակի գնաճ»,-եզրափակում է «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia