Yerevan, 14.January.2026,
00
:
00
BREAKING


Ողբերգական հետևանքների ակունքները. ո՞ւմ շահերն էին պաշտպանում իշխանությունները. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ արձանագրված կապիտուլ յացիոն պարտության արդյունքում տարածաշրջանում ուժերի՝ շուրջ 27 տարի հաստատված բալանսը խախտվել է։ Իսկ ուժերի՝ ձևավորված հավասարակշռության խախտումն ու ստատուս քվոյի փոփոխությունը Հայաստանի ինքնիշխանության պահպանման համար շատ լուրջ վտանգ է ներկայացնում։ Հասկանալի է, որ այսպիսի իրավիճակը պատահականության արդյունք չէ և տևական ժամանակ հասունացել է։

Ադրբեջանն ու Թուրքիան տարիներ շարունակ նախապատրաստվում էին Արցախի դեմ ռազմական գործողություններ սկսելու և հայկական հողերն օկուպացնելու նպատակին։ Եվ այդ ծրագրերն իրականություն դարձնելու համար նրանք ահռելի ռեսուրսներ էին ծախսում։ Ադրբեջանը փորձում էր միլիարդավոր դոլարների զենք գնել և դրսից ռազմական փորձագետներ բերել երկրի զինված ուժերի հմտությունները կատարելագործելու նպատակով։

Դրան զուգահեռ՝ Ալիևը ադրբեջանական հասարակության շրջանում տարիների ընթացքում հակահայկական ատելության հերթական դոզան էր ապահովում։ Թուրքիան իր հերթին հատկապես վերջին մի քանի տարում Սիրիայում, Լիբիայում և Իրաքի հյուսիսում ծավալվող ռազմական գործողությունների ընթացքում կատարելագործում էր իր զինված ուժերի մարտունակությունը, իրական պայմաններում փորձարկում թուրքական զենքերի, մասնավորապես ԱԹՍ-ների արդյունավետությունը, փորձում օգտվել վարձկան ահաբեկիչների ծառայություններից, որպեսզի հետո իր ունեցած ներուժն արդեն կիրառի Արցախում։

Իսկ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո իշխանության և վերջինիս հրահրմամբ՝ հանրության ուշադրությունը շեղվեց բոլորովին այլ խնդիրների վրա։ Առաջին խնդիրը, որի իրականացմանը ձեռնամուխ եղավ Փաշինյանը, հասարակությանը երկպառակություններով բզկտելն էր։ Մինչ թշնամին քայլ առ քայլ ավելացնում էր իր պոտենցիալը, մենք զբաղված էինք սևերի ու սպիտակների, նախկինների ու նորերի դիմակայության հարցով։

Արդյունքում գեներացվում էր ներքին ատելության դոզան, իսկ արտաքին սպառնալիքի վտանգն ընդհանրապես անտեսված էր, քանի որ ռազմական գործի մասնագետների ունեցած փորձն ու գիտելիքներն ըստ արժանվույն չէին գնահատվում։ Մյուս կողմից էլ՝ ողջ հանրության ուշադրությունը սևեռված էր դատարանների շենքերը շրջափակելու ու Սահմանադրական դատարանի դատավորների կազմը փոխելու խնդիրների վրա, անգամ այդ հարցով առանձին հանրաքվե էր նախատեսվում, ուղղակի կորոնավիրուսի համավարակը խանգարեց։ Այնպես որ, այս երեք տարվա ընթացքում «մասկի շոուների» պակաս չենք ունեցել։ Նկատի ունենանք, որ գործող իշխանությունների քայլերի պատճառով հենց սկզբից խաթարվեց նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների բնականոն ընթացքը։

Դրանով, կարծես թե, Փաշինյանը փորձում էր հաճոյանալ իր «արևմտյան տերերին», որոնք օգնել էին իրեն իշխանության գալու հարցում։ Իսկ պատերազմի ժամանակ այդ արևմտյան ուժերին ոչ թե ցեղասպանության ենթարկվող արցախահայության վիճակն էր հետաքրքրում, այլ տարածաշրջանային ծրագրերի, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի անվտանգությունը, որի համար լրացուցիչ միջոցներ էին ձեռնարկում և փորձում էին հայկական կողմից հավաստիացումներ ստանալ, թե դրանց վտանգ չի սպառնա։ Հայ-ռուսական հարաբերություններում առաջացած սառը մթնոլորտի պատճառով էլ ՌԴ նախագահը այս երեք տարվա ընթացքում այդպես էլ որևէ պաշտոնական այցով չժամանեց Հայաստան, այլ Երևան եկավ մի քանի ժամով, այն էլ՝ Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու նպատակով։ Բացի դրանից, ի սկզբանե անտեսվեց թուրքական վտանգի նշանակությունը։

Եվ այս համատեքստում բավական հիշարժան է, որ պատերազմից մի քանի շաբաթ առաջ իշխանական խմբակցության ղեկավարը, որն այսօր արդեն ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է, հայտարարում էր, թե հնարավոր ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիան չի միջամտի։ Հարց է առաջանում, թե այդպիսի հայտարարությամբ ո՞ւմ շահերն էր, ի վերջո, սպասարկում իշխանական խմբակցության ղեկավար Մակունցը։ Ինչո՞ւ էին իշխանությունները բթացնում հանրության դիմադրողականությունը։ Եթե ՀՀ իշխանությունները ժամանակին հետևողական քայլեր ձեռնարկեին, միգուցե Թուրքիայի միջամտությունը պատերազմում սահմանափակ լիներ, սակայն նրանք ոչինչ չարեցին, բացի թուրքահաճո հայտարարություններից։

Եթե ընդհանուր առմամբ նկատի ենք ունենում պատմական իրողությունների փորձը, ապա կարող ենք տեսնել, որ լիովին հնարավոր էր երեք տարվա ընթացքում Հայաստանի անվտանգության համակարգը շատ բարձր մակարդակի հասցնել կամ գոնե պահել այն մակարդակին, ինչ ունեինք։ Սակայն Փաշինյանը արեց լրիվ հակառակը: Հետևանքները, քիչ է ասել, թե ողբերգական են...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMDEuromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “B” with a “stable” prospectA Brand-New Section on Idram&IDBankSeveral real and profitable offers ahead of Black Friday: IDBank and Idram