Լոռու մարզում մի քանի տոննա կարտոֆիլով բարձված բեռնատարը կողաշրջվել է. կա վիրավոր. երկաթգծի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է
SOCIETYԵրեկ՝ սեպտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Ալավերի քաղաքի Թումանյան փողոցի սկզբնամասում՝ երկաթուղու վրայով անցնող կամրջի վրա, Կոտայքի մարզի բնակիչ՝ 39-ամյա Մնացական Թ-ն իր վարած MAN մակնիշի բեռնատարով դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։
Վթարի հետևանքով կամրջի եզրային արգելապատնեշներից մի հատված, ինչպես նաև ավտոմեքենայի բեռի մի մասը շուրջ 10 մետր կամրջից թափվել է ցած և լցվել երկաթգծի վրա՝ վնասելով երկաթծի որոշ հաղորդալարեր, ու ժամանակավորապես փակել է երկաթուղին։ Ավտոմեքենան բարձված է եղել մի քանի տոննա կարտոֆիլով։




1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



