Հայկոյի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում
SOCIETYԵրեւանում այսօր վերջին հրաժեշտն են տալիս ՀՀ վաստակավոր արտիստ, սիրված երգիչ Հայկոյին (Հայկ Հակոբյան): Հարազատները, ընկերները, գործընկերներն ու հազարավոր երկրպագուները Արամ Խաչատրյան համերգասրահում են, որտեղ արտիստի երգերի հնչյունների ներքո ու ծափահարություններով ճանապարհում են նրան Վերեւ՝ ինչպես վերնագրված է երգչի սիրված երգերից մեկը:
Արտիստը կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին՝ 48 տարեկանում՝ կորոնավիրուսային հիվանդության հետեւանքով: Հայկոյի հոգեհանգիստը կայացել էր երեկ՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: ՀՀ վաստակավոր արտիստի աճյունը կամփոփվի Երեւանի քաղաքային պանթեոնում:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



