Եվրոպայում գազի գինը կրկին պատմական ռեկորդ է սահմանել
ECONOMICSԵվրոպայում գազի գինը հոկտեմբերի մեկին կրկին պատմական ռեկորդ է սահմանել և հասել մոտ 1200 դոլարի՝ 1000 խորանարդ մետրի դիմաց: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին վկայում են լոնդոնյան ICE բորսայի տվյալները:
Նիդերլանդական TTF բորսայում գազի նոյեմբերյան ֆյուչերսները գնահատվել են 100 եվրո ՄՎտ/ժամ-ի դիմաց կամ 1199,44 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:
Նման կտրուկ աճի պատճառներից մեկը կարող էր դառնալ Յամալ-Եվրոպա գազամուղով գազի հոսքի ծավալի գրեթե եռակի կրճատումը, որը տեղի է ունեցել այսօր առավոտյան:
Այս շաբաթ ավելի վաղ գազի գինը Եվրոպայում գնահատվում էր 1100 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց:
1
Business registration is now available at Unibank
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
4
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
5
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet



