Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 934 նոր դեպք. մահացել է 22 քաղաքացի
SOCIETYՀայաստանում հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 934 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 262631 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1724070 վերջին մեկ օրում` 11385 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 13512 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 184-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 242569 անձ` վերջին մեկ օրում 728 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 5339 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1211 է:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



