Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Մեր տեսակը փոխել հնարավոր չէ, քանի սահմանի վրա անմահանում են երիտասարդները. Գագիկ Գինոսյան

SOCIETY

 Մեր տեսակը փոխել հնարավոր չէ, քանի սահմանի վրա անմահանում, հերոսանում են երիտասարդները: Այս մասին Նարեկացի արվեստի միությունում «Մտորումներ ինքս ինձ հետ» խորագրով երեկոյի ընթացքում նշեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: «Արմենպրես»-ը ներկայացնում է երեկոյի ուշագրավ դրվագները:

Պար ու խոսք` բեմում

Ամբողջ կյանքում սովորել եմ բեմից պարով ներկայանալ, ճակատագրի հեգնանքով դեկտեմբերի 2-ից երրորդ միջոցառումն է, որտեղ չեմ պարում և խոսում եմ: Մեկ ամսվա մեջ մի քիչ շատ է, իհարկե պարելու ընթացքում բեմից խոսում եմ, բայց սա այլ է:

«Ողջոյնտղե՛րք» գրքի մասին

Սկզբում «Մտորումներ ինքս ինձ հետ» էր կոչվում գիրքը, առաջին ստեղծագործությունը կոչվում էր «Ողջո~ւյն, տղե՛րք». հետագայում հենց այդպես կոչեցինք այն:

Շատ ծանր բաներ կան մեջը: Ինձ ասում էին` մեծ մարդ ես, ընտանիք ունես, ինչքա՞ն ես պարելու: Երբ սկզբից գրում էի, ասում էին` ու՞մ համար ես գրում, անգամ Սևակ չեն կարդում այսօր: Ասում էի, որ չեմ կարող չգրել, մտքերս հանձնելու կարիք կար: Ստեղծագործություններիցս մեկը Սևակի շիրմաքարի մոտ եմ գրել:

10 տարի` մարդկանց համար բաց դասեր անցկացնելով

2005 թ. դեկտեմբերի 25-ին սկսվել է պարի բաց դասերի անցկացումը: Անպայման նշելու ենք մեր բաց դասերի 10-ամյակը:

Սահմանային դրվագներ

Քանի սահմանի վրա կարծես թե ոչ մի առանձնահատուկ բան չունեցող երիտասարդներ անմահանում են,  վստահ եմ, որ մեր տեսակը փոխել հնարավոր չէ: Երկիրը երկու եզր ունի:  Այն սկսվում է Եռաբլուրից և ավարտվում իրական սահմանով. քանի դեռ պահում ենք երկու սահմանները, ոչ մի ոտնձգություն չի կարող լինել մեր հայրենիքի վրա:

Տղաները պիտի վստահ լինեն,որ հայրենիք են պաշտպանում, ոչ թե հոգևոր անապատ: Պիտի վստահ լինեն, որ հաշմված լինելու դեպքում չեն դառնալու անպետք ազգի համար, պետք է լինեն մեր հպարտությունը:

Արցախի ազատագրական պայքարին մասնակցելու մասին  

…Շատ ծանր օրեր են եղել, ավելի շատ հումորային դրվագներ եմ հիշում, թե ինչպես հաղթեցինք, տանկեր ոչնչացրինք. աշխատել եմ չպատմել դժվար դրվագները:

Ավելի քան վստահ եմ, որ ես հերոս չեմ, սովորական հայ տղա եմ, որն այդ պահին պարտավոր էր լինել այնտեղ: Ամեն գնալուց առաջ հարազատներիս տեսնում էի, հոգուս խորքում հրաժեշտ տալիս` մտածելով, որ հաստատ զոհվելու եմ, երևի այս անգամ հետ չեմ գա: Ամեն անգամ համոզված էի, որ գնդակն ինձ չի խնայի. չի կարող բախտն այդքան բերել:

Շատ լավ դրվագներ կան: Ես պատերազմը կարող եմ րոպեներով, օրերով հիշել: Հիմա մտածում ես` ինչ ես արել: Հիմա ճմռթած թուղթ, չստացված տարի:

Իմ տարիքի տղաները կծող հարց են տալիս`«Որ կռիվ լինի, էլի՞ կգնաս»: Եթե գնացել եմ, ուրեմն իմ տեսակն է, կգնամ, ունեցել եմ հրամանատար, որին ինձնից ավելի շատ էի հավատում:

Ոչ մեկի համար չեն կռվում, կռվում են սեփական հայրենիքի և սեփական անձը զորեղ դարձնելու համար: Կռվում են մեկ գաղափարի` սեփական հոգու ազատության, ազնվական կեցվածքի համար, որ վաղը չամաչես որևէ մեկից, հայրենիքը դրա կարիքն ունի:

Ո՞նց կարելի է պատերազմի մեջ գտնվող երկիրը լքել:

Կոմիտասյան սկզբունքներ

Բանակից վերադառնալուց հետո երջանիկ պատահականությամբ հանդիպեցի Հայրիկ Մուրադյանին. շատ կարևոր սկզբունքներ և գիտելիքներ տվեց պարի մասին: Կոմիտասից ավելի դիպուկ ազգային պարի մասին ոչ ոք չի ասել: Նրա սկզբունքներն այսօր էլ մեզ օգնում են, որ ճշգրիտ վերարտադրենք պարը:

Պարուսույցգրող Գագիկ Գինոսյանը ծնվել է 1966թԱխալցխայում։ 1982թ ավարտել է տեղի Հ.Թումանյանի անվան թիվ 3 հայկական միջնակարգ դպրոցը։  1983թ.ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետի ավտոմատիկա և հեռուստամեխանիկա բաժին։ Ուսումն ավարտելուց հետոաշխատանքի< i> է անցել Երևանի Ֆիզիկայի ինստիտուտումորպես ինժեներ։ 1987-ից սկսել է պարել Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Վան» ազգագրական խմբում։1992-94թթ «Ազատագրական բանակ» ջոկատի «Իքս» դասակի կազմում մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին։ Ուսումնասիրելով Կոմիտասի,ազգագրագետ Սրբուհի Լիսիցյանիպարագետ Վահրամ Արիստակեսյանի ժառանգություններըսկսել է բանահավաքչական աշխատանքները։ Ստեղծել է «Ծովակ»մանկապատանեկանապա և «Կարին» ավանդական երգի-պարի խմբերը։ Հեղինակել է նաև արձակ բանաստեղծություններաֆորիզմներհրապարակախոսականհոդվածներնոթերը: 2006թլույս է տեսել նրա անդրանիկ «Ողջոյնտղե՛րք» գիրքը: 2011թարժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ մշակույթիվաստակավոր գործչի կոչմանը:

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance