Գյումրիում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել 88-ամյա տղամարդու. նա, գիտակցության չգալով, մահացել է
SOCIETYԱյսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում Արա Վարդանյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի թիվ 24 դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, 88-ամյա Հակոբ Սահակյանին:
Վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով՝ մահացել է:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



