Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Հարկավոր է ուժ գտնել հնարավոր նոր կապիտուլյացիոն աղետին դիմագրավելու համար. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանն անկախությունից ի վեր այսպիսի ծանր վիճակում երբեք չի եղել։ Իրադարձությունների ընթացքը ցույց է տալիս, որ մեր երկրի շահերի հետ աշխարհում գրեթե ոչ ոք չի ցանկանում հաշվի նստել։ Խայտառակ պարտությունից հետո Հայաստանը ոչ միայն հեղինակազրկվել է, այլև կորցրել իր դիմադրողականությունը։ Հենց դրա արդյունքում է, որ Ադրբեջանը խախտում է հրադադարի մասին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և ոչ միայն հրաժարվում է վերադարձնել գերիներին, այլև արդեն տևական ժամանակ զորքեր է տեղակայել մեր ինքնիշխան տարածքում, արդեն ամրաշինական աշխատանքներ է իրականացնում և նախապատրաստվում է նոր սադրանքների դիմել։ Սրան էլ զուգահեռ Ալիևը պարբերաբար հայտարարում է, թե Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է ուժի միջոցով։

Եվ այս իրադարձությունների ֆոնին, երբ Ադրբեջանը բացահայտ կերպով ոտնահարում է միջազգային նորմերը, բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, թե ինչո՞ւ պետք է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շտապեր Նյու Յորքում հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ։ Մանավանդ որ այդ հանդիպումից հետո էլ հակառակորդը հաղորդագրություն է տարածում, թե Բայրամովը «հակառակ կողմին է փոխանցել հետհակամարտային իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը»: Այսինքն՝ իրականում ոչ մի բանակցություն էլ տեղի չի ունեցել։ Չէ՞ որ Փաշինյանն էր հրապարակային հայտարարել, թե ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան Հայաստանի տարածքից, որից հետո միայն կարող են սկսվել բանակցությունները։ Եվ ստացվում է, որ մեր իշխանությունները մի կողմից՝ փորձում են որոշակի պայմաններ դնել հակառակորդի առաջ, բայց մյուս կողմից՝ իրենք էլ շտապում են խախտել այդ պայմանները։

Եվ փոխանակ իրեն Հայաստանի ղեկավար համարող անձը ձեռնամուխ լիներ երկրի տարածքային անձեռնմխելիության վերականգնմանը, դրական ուղերձներ է ուղարկում Թուրքիային ու Վրաստանի վարչապետի միջնորդությամբ հանդիպում է մուրում Էրդողանից։ Սակայն հանդիպում կազմակերպելու վերաբերյալ Փաշինյանի թախանձանքներին ի պատասխան՝ պաշտոնական Անկարայի արձագանքն այն մասին է, թե դրա համար գործնական քայլեր են պետք, և առաջին հերթին Երևանը պետք է անվերապահորեն ընդունի ու կատարի իրենց կողմից առաջ քաշված պայմանները։

Իսկ թուրք-ադրբեջանական պահանջները հայտնի են՝ Արցախից հրաժարում, Թուրքիայի հետ առկա սահմանի ճանաչում, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարում, «Զանգեզուրի միջանցի» բացում և այլն։ Եվ չնայած Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուն ներկայումս հայտարարում է, թե Հայաստանի արտգործնախարարի հետ հանդիպման պլաններ չկան, բայց նկատի ունենանք, որ երբ հայկական կողմը հակվի թուրքական նախապայմաններն ընդունելուն, այդ հանդիպումը շատ արագ՝ ընդամենն օրերի ընթացքում կարող է տեղի ունենալ։ Նույն կերպ էլ կարող է տեղի ունենալ Փաշինյան-Էրդողան հանդիպումը։

Մի խոսքով, ինչպես տեսնում ենք, հայկական կողմը թուրք-ադրբեջանական նախապայմաններին հակադարձելու որևէ քայլ չի ձեռնարկում։ Փաշինյանի համար ամենահրատապ խնդիրը կասկածելի խաղաղություն հաստատելու ոչ պակաս կասկածելի օրակարգն է՝ անկախ նրանից, թե այն ինչ գին կունենա հայ ժողովրդի համար։ Ուստի իրավիճակն այնպես է դասավորվում, որ Հայաստանը կեղծ խաղաղասիրության միջոցով քայլ առ քայլ գնում է դեպի նոր, առավել խայտառակ կապիտուլ յացիայի։ Եվ այս պայմաններում հազիվ թե կարելի է պատահական համարել վերջին շրջանում ավելի պարբերական դարձած թուրք-ադրբեջանական ինտենսիվ զորավարժությունները։ Եթե հիշում եք, թուրք-ադրբեջանական նույնպիսի ինտենսիվ զորավարժություններ էին անցած տարի՝ հուլիսին տեղի ունեցած մարտերից հետո։ Իսկ թե դրանից հետո ինչ տեղի ունեցավ, բոլորս ականատես եղանք։

Նույնը կարող է լինել նաև հիմա՝ մանավանդ որ Թուրքիայից ու Ադրբեջանից ազդակներ են գալիս, որ իրենց համբերությունն անսպառ չէ։ Այսինքն, չպետք է բացառել, որ թշնամին կարող է նոր առաջխաղացում ունենալ, զորք մտցնել խորհրդային ժամանակներում իրենը համարված անկլավներ ու վերջապես Թուրքիայի ներգրավվածությամբ լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Հայաստանի դեմ։ Եթե այս իրադարձությունները տեղի ունենան, Փաշինյանն արդեն կարող է իրեն թույլ տալ ստորագրել մի նոր ստորացուցիչ փաստաթուղթ, որում կարող են տեղ գտնել հայության համար բացարձակ անընդունելի պայմաններ, ընդ որում՝ նաև նորերը։

Ինչպես նոյեմբերի 9-ի հայտարարության դեպքում, այս անգամ ևս Փաշինյանը կարող է այդ փաստաթղթի ստորագրումը ներկայացնել որպես «փրկություն»։ Ֆեյսբուքյան ուղիղ եթեր դուրս կգա ու կհայտարարի, թե այլ ելք չկար, դրանով հազարավոր կյանքեր է փրկել։ Այնպես որ, եթե այսպես շարունակվի, ապա, առանց չափազանցնելու, Հայաստանին առավել դժնդակ օրեր են սպասվում, քան հիմա է։

Ճիշտ է՝ երկրում ընդհանուր հիասթափության մթնոլորտ կա, բայց ժողովուրդն ու քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ ուժ գտնեն նոր կապիտուլ յացիոն աղետին դիմագրավելու համար, քանի դեռ գործընթացը շատ չի հասունացել։ Մենք ներկայումս փաստացի իշխանություն չունենք։ Մի՞թե սեփական հայրենիքը կապիտուլ յացիայի տարած ու պարտության սիմվոլ դարձած ղեկավարը կարող է ի վիճակի լինել պաշտպանել իր երկրի շահերը։ Թշնամին արդեն այն աստիճանի է լկտիացել, որ արդեն Փաշինյանին «հրահանգում» է Սահմանադրություն փոխել, հրաժարվել պատմական արդարության վերականգնմանը, Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված գործընթացից։ Փաշինյանը պարծենում էր, թե ժողովուրդն իրեն մանդատ է տվել, պատվիրակել է լինել վարչապետ, ուրեմն, ո՞ւր է այդ մանդատը, դա միայն ներքին օգտագործման համա՞ր է...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy