Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանցիները Երևանին «Էրևան» են կոչում, ասենք` այդպե՞ս է. Դավիթ Բաբայան

SOCIETY

ԵԽԽՎ-ում աշնանային նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության զեկույցում տեղ են գտել ձևակերպումներ, որոնք բխում են հայկական կողմի շահերից: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:

«Բավականին երկար ժամանակ ֆինանսական մեծ ռեսուրսներ օգտագործելով՝ Ադրբեջանը համառ պայքարում էր, որ իր ուզած բանաձևերը ԵԽԽվ-ում ներկայացվեն, սակայն դա այնքան էլ նրանց չհաջողվեց: Ամեն ինչ պետք է օբյեկտիվ գնահատենք: Իհարկե, կան այնտեղ որոշ գաղափարներ, որոնք մեզ համար ընդունելի չեն, բայց կան նաև այնպիսիները, որոնք շատ կարևոր են»,- նշեց Դավիթ Բաբայանը` շեշտելով, որ, ամեն դեպքում,  դա այն փաստաթուղթը չէ, որով բեկում է հնարավոր մտցնել Արցախի ճակատագրի մեջ. «Սա մի փաստաթուղթ է, որն իր կարևորությունն ունի, բայց վճռորորոշ դերակատարություն չունի»:

Դավիթ Բաբայանը ընդգծեց, որ բազմաթիվ կարևոր կետեր հայկական կողմին հաջողվել է այդ փաստաթղթում ներառել, այդ թվում՝ նաև վերնագրում. «Զեկույցում կային մի շարք կարևոր կետեր, որոնցում, մասնավորապես, նշվում է, որ Ադրբեջանը ավերում է հայկական պատմամշակութային ճառանգությունները, նշվում է, որ Ադրբեջանի կողմից քայլեր են ձեռնարկվում Արցախի օկուպացված տարածքներում պատմամշակությաին ժառանգությունը ջնջելու մասին, կարևոր է նաև, որ խոսվել է Դադիվանքի մասին: Ընդհանուր առմամբ, կային շատ լավ կետեր, որտեղ Ադրբեջանը ներկայացվում է որպես ագրեսոր երկիր: Բազմաթիվ կարևոր կետեր հայկական կողմին հաջողվել է այդ փաստաթղթում ներկայացնել, այդ թվում՝ նաև վերնագրում՝ օգտագործվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը»,- շեշտեց ԱԳ նախարարը:

Մեր այն հարցին, թե ԵԽԽՎ-ում այդ եզրույթի օգտագործումն դրական ինչ արդյունք կարող է տալ հայկական կողմին, զրուցակիցը պատասխանեց. «Ադրբեջանը ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ չկա առհասարակ Լեռնային Ղարաբաղ հասկակացությունը, որ չկա ընդհանրապես այդպիսի կազմավորում և միավորում: ԵԽԽվ-ի պես կազմակերպությունը, երբ իր բանաձևում այդ եզրույթն օգտագործում է, դա նշանակում է, որ ԵԽԽվ-ն համաձայն չէ Ադրբեջանի այդ մոտեցման հետ: Մենք իսկապես շատ սառնասրտորեն պետք է մոտենանաք տարբեր զարգացումներին, հասկանանք, որ հակառակորդը կազմակերպված է աշխատում և շարունակենք մեր քայլերը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Մեզ հետ զրույցում նա նաև անդրադարձավ հասարակության կողմից լայն քննարկման արժանացած ադրբեջանական պատվիրակության առաջարկությանը՝ Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանումը դարձնել Ղազանչեցոց/Ղազանչի. «ԵԽԽՎ-ն որևէ առնչություն չունի Սուրբ Ղազանչեցոցի անունը փոխելու կամ չփոխելու հետ: Խնդիրն այստեղ այն է, որ ադրբեջանական կողմը Ղազանչի անվանումն է օգտագործել, բայց դրանից անմիջապես հետո գրվում է Ամենափրկիչ Սուրբ Ղազանչեցոց մայր տաճար: Ադրբեջանցիները ինչ անուն ուզում են թող դնեն, բայց դա չի նշանակում, թե մեզ համար այդ անվանումն ընդունելի է: Ղազանչի անվան կողքին  հնչում է նաև Շուշի անվանումը, և պետք չէ կառչել մի բանից՝ մոռանալով ամենակարևոր հարցերը: Ադրբեջանցիները փորձելու են ամեն ինչ փոփոխել, բայց այդ փոփոխությունները միայն նրանց մոտ են լինելու, հիմա Երևանին էլ «Էրևան» են կոչում, ասենք այդպե՞ս է»,- նշեց նա:

Վերջինս ընդգծեց, որ հայկական կողմը ամեն հարցում կհաղթի միայն մեկ դեպքում՝ միասնականության. «Պետք է միասնական շարժվենք և հասկանանք` Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում, անխնա ձևով փող է բաժանում եվրոպական տարբեր կառույցներին, որտեղ արժեհամակարգի լուրջ խնդիրներ կան.  շատ պատգամավորներ ծախվում են, հետևաբար պետք է խաղի կանոնները  ճիշտ պատկերացնել»,- ասաց մեր զրուցակիցը:

Նա այն կարծիքին է, որ պետք չէ սպասել, թե որևէ երկիր հենց այնպես կվարի պրոհայկական կամ պրոադրբեջանական քաղաքականություն. «Մենք պետք է միամտության իրավիճակից դուրս գանք, սա շատ վտանգավոր է, որևէ մեկը հենց այնպես չի վարելու պրոհայկական կամ պրոադրբեջանական քաղաքականություն: Մեկս մյուսի հանդեպ պետք է գոնե հարգալից վերաբերմունք ունենաք, մեր հասարակությունը պառակտված է և մեկը մյուսի դեմ թշնամացած, մինչև մենք միասնական չլինենք և չուժեղացնենք մեր երկիրը ներսից՝ որևէ դրական բան չի ստացվի արտաքին աշխարհում, կամ ստացվելու դեպքում էլ թերի է լինելու: Մեզանից է կախված՝ այս կամ այն երկիրն իրեն ինչպես կդրսևորի, եթե ճիշտ աշխատենք` կհասնենք արդյունքների, սխալ աշխատենք՝ բարդ կլինի»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:

Աղբյուր

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California