Հայկոն պատվաստված չի եղել
SOCIETYՀերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը դիտողություն է արել Առողջապահության նախարարությանը՝ տարածած հաղորդագրության համար, որով շեշտվում էր՝ երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:
«Չգիտեմ՝ թե ում մտքի թռիչքն է եղել նման հաղորդագրություն տարածելը․․․այնուամենայնիվ, եթե ուզում եք իմանաք ինչու է մեր Երկրում պատվաստման գործընթացը նման աղետալի վիճակում, ապա հետևեք լիազոր մարմնի հաղորդագրություններին՝ կհասկանաք !!!Երգչի մահվան պատճառը չի կարող լինել պատվաստանյութը, քանի որ երգիչը պատվաստած չի եղել․․․
Հ․Գ․ թող ինձ ներեն ընտանիքի անդամները, հարազատները՝ անձնական տվյալի հանրայնացման համար, բայց արարքս գեթ 1 նպատակ ունի՝ կանխել հետագա մարդկային կորուստները․․․»:
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին, տեղեկացրել էր, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



