Հայտնի է դարձել Վրաստանի վարչապետի՝ Ադրբեջան կատարելիք այցի օրակարգը
INTERNATIONAL NEWSՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր աշխատանքային այց կկատարի Ադրբեջան, որի շրջանակում առանձին հանդիպում կունենա Իլհամ Ալիևի հետ:
Ինչպես փոխանցում է Minval.az-ը, այցի շրջանակում միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստ կկայանա՝ Վրաստանի և Ադրբեջանի վարչապետերի նախագահությամբ, ինչից հետո համագործակցության մասին հուշագրեր կստորագրվեն:
Վրաստանի վարչապետի ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված են վարչապետի տեղակալ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Տուրնավան և կառավարության վարչակազմի ղեկավար Իլյա Դարչիաշվիլին:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



