Վարակակիրների թիվն՝ այսօր
SOCIETYՀայաստանում սեպտեմբերի 29-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 896 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 241 191-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 22 քաղաքացի, մահացածների թիվը 5299 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Սեպտեմբերի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1208 է: Մեկ օրում ընդհանուր առմամբ մահացել է 25 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6507-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 461 է, ընդհանուր առողջացածներինը՝ 241 191, փաստացի բուժվողներինը՝ 12 977: Մեկ օրում արվել է 6402 թեստավորում, ընդհանուր առմամբ, առ այսօր արվել է 1 705 213 թեստավորում:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



