Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Գնաճի նվազումը չի բերի գների իջեցման. գները կշարունակեն բարձրանալ

ECONOMICS

Գնաճը զսպելու նպատակով Կենտրոնական բանկը վերջին շրջանում գրեթե ամենամսյա պարբերականությամբ բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքւ։ Այն արդեն հասել է 7,25 տոկոսի։

Թե դրանից գնաճը որքանով է «ազդվում», տեսնում ենք։ Գները շարունակում են բարձրանալ անգամ այն բանից հետո, երբ Կենտրոնական բանկը չի դադարում թանկացնել փողը։

Այդ գործոնը գուցե որոշակի ազդեցություն ունենում է գնաճի տեմպը զսպելու հարցում, բայց դա չի խանգարում, որպեսզի գները շարունակեն աճել։ Պատահական չէ, որ նույնիսկ Կենտրոնական բանկի կողմից իրականացված այսպիսի ագրեսիվ քաղաքականության պայմաններում գնաճը այս տարի աննախադեպ բարձր է։ Տարվա գրեթե բոլոր ամիսներին գնաճային ճնշումը մեծացել է։ Օգոստոսին այն հասավ 8,8 տոկոսի։

Գնաճի այսպիսի բարձր մակարդակ մեր երկրում շատ վաղուց չէր եղել։ Բայց նույնիսկ դրանից հետո այն կանգ չի առնում։

Կենտրոնական բանկի կանխատեսումներով, մինչև տարեվերջ գնաճը կպահպանվի բարձր մակարդակում և միայն հաջորդ տարի կմոտենա 4 տոկոս ցուցանիշին՝ միջինժամկետ հատվածում կայունանալով դրա շուրջ։

Հիշեցնենք, որ 4 տոկոսը գնաճի սահմանված թիրախային ցուցանիշն է։

Հիմա այն առնվազն կրկնակի բարձր է դրանից։ Կենտրոնական բանկը հույս ունի, որ հաջորդ տարի գնաճը հետ կգա թիրախային ցուցանիշի տիրույթ։ Այսինքն՝ կմոտենա 4 տոկոսին։

Սա շատերի մոտ տպավորություն է ստեղծում, որ հաջորդ տարի գները կնվազեն։ Բայց այդպես չէ։ Գները կմնան բարձր մակարդակում։ Ավելին՝ Կենտրոնական բանկի կանխատեսումներով, դրանք կշարունակեն բարձրանալ՝ այս տարվա համեմատ առնվազն ևս 4 տոկոսով կամ դրան մոտ չափով։

Իսկ այն հավաստիացումները, որ գնաճը կվերադառնա թիրախային ցուցանիշի տիրույթ, կլինի ոչ թե գների նվազման, այլ այս տարվա գնաճային բարձր միջավայրի հաշվին։

Այս տարի գնաճը բարձր է, ու ակնկալվում է, որ հաջորդ տարի դրա ֆոնին գնաճային ճնշումը որոշ չափով կթուլանա։ Գնաճ կլինի, բայց տեմպը կթուլանա։

Դրանից սպառողը ոչինչ չի շահելու։ Ընդհակառակը՝ այն շարունակելու է իր սպառած ապրանքների ու ծառայությունների դիմաց ավելի շատ վճարել, քան վճարում է նույնիսկ այս տարի՝ նման բարձր գնաճի պայմաններում։

Գնաճի թիրախային ցուցանիշի ակնկալվող վերականգնումը սպառողի համար կունենա զուտ ձևական նշանակություն։ Եթե իրականանան Կենտրոնական բանկի կանխատեսումները, ապա գնաճի ազդեցության արդյունքում գները հաջորդ տարի ավելի բարձր կլինեն, քան այս տարի են։

Չնայած դեռ հարց է, կհաջողվի՞ գնաճը վերադարձնել թիրախային ցուցանիշի տիրույթ, թե՞ ոչ։

Դրա հետ կապված ռիսկերը շատ են, որոնք թելադրված են՝ ինչպես դրսից, այնպես էլ՝ ներսից։

Դրսի գործոնները պարզ են՝ միջազգային ապրանքային շուկաներում տեղի ունեցող զարգացումները, որոնք մեզանից կախված չեն։ Դրանք կապված են համաշխարհային տնտեսության զարգացումների ու աշխարհաքաղաքական պրոցեսների հետ։ Երբեմն էլ ուղղակի դուրս են տրամաբանությունից։

Այս գործոնների հետևանքով թելադրված գնաճի վրա մենք չենք կարող ազդեցություն ունենալ, բացառությամբ նրա, որ տոկոսադրույքի քաղաքականության միջոցով Կենտրոնական բանկը փորձելու է մեղմել արտաքին միջավայրից փոխանցվող ազդեցությունը։ Ուրիշ բան, թե դա ինչքանով է ստացվում։

Դրսից թելադրվող գնաճից բացի, շուտով, ամենայն հավանականությամբ, մենք բախվելու ենք ներքին միջավայրի որոշ հատվածներից թելադրված գնաճային լրացուցիչ ճնշման հետ։ Խոսքը առաջին հերթին հանրային ծառայությունների ոլորտից սպասվող ճնշման մասին է։

Այլևս պարզ է, որ հաջորդ տարվանից բարձրանալու է խմելու ջրի սակագինը։ Սպասվում է, որ կթանկանան նաև էներգակիրները, այդ թվում՝ ինչպես գազը, այնպես էլ՝ էլեկտրաէներգիան։

Էներգակիրների թանկացումը միշտ էլ էական գործոն է եղել գնաճի համար՝ հաշվի առնելով դրա ազդեցությունը տնտեսության բազմաթիվ ոլորտների վրա։

Ներքին ռիսկերը, իհարկե, միայն այս հատվածում չեն։ Գնաճի համար ի հայտ է եկել ևս մեկ ոչ պակաս կարևոր՝ անվտանգային միջավայրից թելադրված ռիսկ։

Այն, ինչ կատարվում է Հայաստանի սահմաններում ու Հայաստանի սահմաններից ներս՝ արդեն իսկ գնաճային ռիսկեր է պարունակում։ Մեր հիմնական գործընկեր երկրներից մեկի՝ Իրանի հետ առևտրային հարաբերություններում առաջացել են նոր խոչընդոտներ, որոնք նվազագույնը կհանգեցնեն այստեղից թելադրված գնաճի ակտիվացման, եթե չհաջողվի կարգավորել խնդիրը։ Վատագույն սցենարների մասին չենք էլ ուզում խոսել։ Չնայած դրանց հավանականությունը ևս դժվար է բացառել։

Նման էական ռիսկերի պայմաններում գնաճի հետ կապված դեռ շատ անորոշություններ կան։ Գնաճի մակարդակը գուցե նվազի, բայց գները ոչ թե կիջնեն, այլ կշարունակեն բարձրանալ։

Սոցիալական առումով դա կխորացնի լարվածությունը, եթե քայլեր չարվեն սպառողների եկամուտներն ավելացնելու ուղղությամբ։ Եկամուտների, առավել ևս՝ սոցիալական անապահով հատվածի եկամուտների ավելացման առումով այս պահին խոսք չկա։ Բայց այդ մասին առավել հստակ հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ կներկայացվի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը։

Մինչև ամսվա վերջ կառավարությունն այն պետք է հաստատի և ուղարկի Ազգային ժողով։

Մինչ այդ՝ հայտնի է, որ ոչ վաղ անցյալում ընդունված միջինժամկետ ծախսերի ծրագրով կառավարությունը սոցիալական խոցելի խմբերի համար եկամուտների ավելացումներ չի նախատեսում։ Անգամ այս տարվա բարձր գնաճից հետո, որը հանգեցրել է ծախսերի էական ավելացման։

Միայն սննդամթերքի գնաճը օգոստոսին հասել է 15 տոկոսի։ Բանջարեղենինն էլ՝ 66 տոկոսի։

Նախորդ տարվա համեմատ գներն այդքանով բարձրացել են, բայց շատերի եկամուտները չեն ավելացել։ Հույս էլ չկա, որ հաջորդ տարի կավելանան։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference