Հակառակորդի արձակած կրակոցից զինծառայողի հրազենային մարմնական վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
SOCIETY2021թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով աջ ուսագոտու հրազենային միջանցիկ վիրավորում, բազկոսկրի վերին երրորդականի բազմաբեկոր կոտրվածքի ձևով մարմնական վնասվածք է ստացել նույն զորամասի ջոկի ավագ հրաձիգ, ժամկետային զինծառայողը: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



