Yerevan, 13.October.2026,
00
:
00
BREAKING


Ռուսական Սու-24 հետ կործանման Թուրքիայի քայլը չի նպաստում ահաբեկչության դեմ պայքարին ուղղվածմիջազգային ջանքերի համախմբմանը

INTERNATIONAL NEWS

 Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում դեկտեմբերի 21-ին կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է Կազմակերպությունում նախագահությունը ստանձնածՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը: Բանակցություններն ընթացել են նախ նեղ, ապա ընդլայնված կազմով՝ Ռուսաստնի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների, Կազմակերպության գլխավոր քարտուղարի և ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը ՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մասին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլվոր քարտուղարի մասին», «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումները:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել աշխարհում ներկայիս իրավիճակի և Կազմակերպության հետագա գործողությունների շուրջ:

Խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել:

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, նախագահողը` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ` ամփոփել նստաշրջանի արդյունքները: Իր ելույթուն Սերժ սարգսյանը նշել է. «Բարև ձեզ, զանգվածային լրատվամիջոցների հարգարժան ներկայացուցիչներ,

Այսօր հագեցած օր է: Քիչ առաջ ավարտվեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Նախատեսվում է անցկացնել նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Մեր հանդիպումն ընթանում է չափազանց բարդ իրադրության պայմաններում՝ պայմանավորված ողջ միջազգային հանրությանը, երկրների եւ տարածաշրջանների անվտանգությանը մարտահրավեր նետած միջազգային ահաբեկչության բազմակի մեծացած սպառնալիքով։

Այսօրվա նիստում ընդունված «Աշխարհում ընթացիկ իրավիճակի մասին հայտարարության» մեջ շարադրված են մերօրյա ամենակարևոր հարցի՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու վերաբերյալ գնահատականներն ու մոտեցումները:

ՀԱՊԿ երկրները հանդես են գալիս ՄԱԿ կանոնադրության դրույթների, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա համընդգրկուն կոալիցիա ձևավորելու օգտին:

Վստահ ենք, որ ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարը չի կարող տարվել առանց դրա ֆինանսավորման աղբյուրների հուսալի կանխման, ֆինանսական սնուցման ուղիների արգելափակման:

Մենք քննարկեցինք Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցած և թուրքական զինված ուժերի կողմից կործանված ռուսական ՍՈՒ-24 ռազմական ինքնաթիռի միջադեպը: Համարում եմ, որ Թուրքիայի տվյալ քայլը որևէ կերպ չի նպաստում միջազգային ջանքերի համախմբմանը՝ ուղղված ահաբեկչության դեմ պայքարին, Սիրիայում իրավիճակի կարգավորմանը և տարածաշրջանում խաղաղության վերականգնմանը: Մենք՝ որպես Ռուսաստանի հետ դաշնակիցներ, մեր համերաշխությունն ու աջակցությունն ենք հայտնում այս միջադեպի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշմանը:

Մենք շատ արդյունավետ, անմիջական զրույց ունեցանք նեղ կազմով, հաստատեցինք մեր պատրաստակամությունը հետևողականորեն ամրապնդել ՀԱՊԿ ուժային ներուժը, մեծացնել հակաահաբեկչական բաղադրիչը, բարձրացնել արագ արձագանքման հավաքական ուժերի մարտունակությունը՝ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին արդյունավետորեն հակազդելու նպատակով:

Խոսեցինք Դուշանբեում նախորդ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի մասին, անդրադարձանք սեպտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ուղղությամբ միջոցառումների ծրագրին և Կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանում առաջարկված առաջնահերթություններին:

Վստահ եմ, որ մեր համատեղ և համակարգված ջանքերը թույլ կտան ապահովել նշված ծրագրերի արդյունավետ կյանքի կոչումը, որոնց իրականացման ընթացքը կքննարկվի 2016 թվականին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նստաշրջանի շրջանակներում:

Բացի այդ, ընդունվեց կադրային երկու որոշում՝ «Գլխավոր քարտուղարի մասին» և «ՀԱՊԿ մշտապես գործող աշխատանքային մարմիններում պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին»:

Միասնական որոշում ենք կայացրել գործող Գլխավոր քարտուղար Բորդյուժայի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման վերաբերյալ՝ մինչև 2017թ․ հունվարի 1-ը։

Նաև որոշում ենք կայացրել հանձնարարելու ԱԳ նախարարների խորհրդին և Պաշտպանության նախարարների խորհրդին՝ Գլխավոր քարտուղարի հետ համատեղ նախապատրաստելու և Հավաքական անվտանգության խորհրդի հաստատմանը ներկայացնելու առաջարկներ Քարտուղարությունում քվոտային պաշտոնների բաշխման, ինչպես նաև ՀԱՊԿ Միացյալ շտաբում քվոտային պաշտոնների կառուցվածքի և բաշխման շուրջ։ Այս ամենը համապատասխանում է ռոտացիայի սկզբունքի ակտիվ կիրառման անհրաժեշտության վերաբերյալ Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համակարգին։ Նիկոլայ Բո րդյուժան հաջողությամբ ղեկավարում է քարտուղարությունը, քաջատեղյակ է Կազմակերպության իրավական հիմքին, ինչը կարևոր պայման է տվյալ հանձնարարության արդյունավետ կատարման համար»։

 

Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year