Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Ինչքա՞ն միս պետք է լինի բժշկական երշիկում. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

ԽՍՀՄ-ում շատ հայտնի բժշկական երշիկի պատմությունը սկսվել է 1930-ականներից: Այն ստեղծվել է էժան սննդամթերք ստանալու նպատակով: 20-րդ դարի 30-ական թվականներին երիտասարդ խորհրդային պետությունը ՆԷՊ-ը արգելելուց հետո սննդամթերքի խիստ պակասորդ է ունեցել, մի խոսքով՝ բնակչությունը քաղցած է եղել: Չճշտված տեղեկություններով, անձամբ Ստալինն է հանձնարարել ստեղծել այնպիսի երշիկ, որը էժան ու հասանելի լինի ժողովրդին:

Բանն այն է, որ, օրինակ՝ եթե մարդը կարող է միանգամից կես կիլոգրամ միս ուտել (մոտավորապես 3-4 կտոր միս), ապա կես կիլոգրամ երշիկ ուտելն անհնար է, բացի դա, այդ երշիկում խիստ սահմանափակ է ամենաթանկ սննդամթերք հանդիսացող ճարպի պարունակությունը: Ելնելով դրանից՝ ԽՍՀՄ առողջապահության ժողովրդական կոմիսարիատը հանձնարարում է Մոսկվայում գտնվող «Ա. Միկոյանի անվան մսի կոմբինատի» մասնագետներին՝ ստեղծել «ժողովրդական» երշիկ, որը հասանելի կլինի ինչպես պրոլետարիատի, այնպես էլ գյուղացիության գրպանի համար: Նոր արտադրանքը որոշել են անվանել հենց բժշկական երշիկ, քանի որ այն նախատեսված է եղել «քաղաքացիական պատերազմի և ցարական բռնակալության հետևանքով առողջությունը խաթարված մարդկանց համար»:

ԽՍՀՄ քաղաքացիները առաջին անգամ բժշկական երշիկը տեսել են 1936 թվականին: Այն առաջարկվել է գնել առողջական խնդիրներ ունեցողներին և խորհուրդ է տրվել օգտագործել որոշակի աղեստամոքսային տրակտի հիվանդություններով հիվանդ մարդկանց, որոնց անհրաժեշտ է օգտագործել հեշտ մարսվող սնունդ: Մի խոսքով, ստացվել է՝ «նշանակված է բժշկի կողմից»: Իսկ ինչո՞վ էր տարբերվում այս եփած երշիկը այլ երշիկներից: Իհարկե, իր բաղադրությամբ: Այն կարելի էր լրիվ դիետիկ համարել, քանի որ այս եփած երշիկի 1 կիլոգրամը պարունակում էր 250 գրամ տավարի միս, 700 գրամ ոչ յուղոտ խոզի միս, մեկ ձու, 20 գրամ կովի կաթ, կերակրի աղ, շաքարավազ, կարդամոն կամ մշկընկույզ և... ուրիշ ոչինչ (նշենք, որ գինը իջեցնող հիմնական բաղադրիչը խոզի ոչ ճարպոտ մսի մեծ քանակն էր, քանի որ այն ժամանակներում տավարի միսը համարյա կրկնակի թանկ էր խոզի մսից):

Այս երշիկն, ի վերջո, շատ է սիրվել ԽՍՀՄ բնակչության կողմից: Այն իրոք եղել է հասանելի և ժողովրդական: Տարիների ընթացքում բժշկական երշիկի բաղադրությունը փոփոխվել է: 1974 թվականին թույլատրվել է երշիկին երկու տոկոսի չափով կրախմալ ավելացնել: Բացի դա, սկսել են արտադրվել այս երշիկի այլ անոլոգիաներ տարբեր անուններով և բաղադրությամբ: Ներկայումս խանութներում վաճառվող «բժշկական երշիկը» անհնար է դիետիկ համարել: Բանն այն է, որ ներկայումս երբեմն անգամ անհայտ է՝ երշիկի մեջ միս կա՞, թե՞ չկա, էլ չասած՝ այլ բաղադրիչների հավելման մասին:

Իհարկե, ներկայիս օրենքները ևս կարգավորում են արտադրանքի բաղադրությունը, բայց արդեն չի նշվում, թե կոնկրետ ինչ սննդամթերք պետք է լինի արտադրանքի մեջ (խոզի միս, տավարի միս և այլն), այլ նշվում է, որ պետք է պարունակի այսքան ճարպ, այսքան սպիտակուց, այսքան աղ և այլն: Բացի դա, երշիկներում պարտադիր օգտագործում են նատրիումի նիտրատ (արտաքին տեսքի համար) և այլ նյութեր՝ արոմատիզատորներ, համը ուժեղացնողներ, թթվայնության կարգավորողներ և այլն: Չնայած նաև նշվում է, որ արգելվում է սոյայի սպիտակուցի, կրախմալի, բուսական ժելե առաջացնողների և այլնի օգտագործումը, բայց անհայտ է՝ արդյո՞ք դրանք բացակայում են երշիկում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards