Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչպես անվտանգության համակարգը երեք տարում «թղթե տնակի» վերածեցին. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

Ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանն Արցախի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսեց, որի արդյունքում ունեցանք հայկական կողմի համար աղետալի արդյունքներ՝ հազարավոր զոհեր ու վիրավորներ, Արցախի տարածքների մեծ մասի կորուստ, մեծ թվով ունեզրկված և փախստական դարձած քաղաքացիներ։ Պարտության իրողությունը արդարացնելուն միտված շրջանառվող փաստարկ է դարձել այն, թե հայկական զինված ուժերը պայքարում էին իրենց առավելապես գերազանցող ուժերի դեմ, քանի որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիային անմիջականորեն մասնակցում էին ոչ միայն թուրքական զինվորականներն, այլև վարձկան ահաբեկիչ գրոհայինները։ Որոշ տվյալների համաձայն, պակիստանյան զինվորականները ևս կարևոր աջակցություն են տրամադրել Բաքվին։

Բացի այդ, պատերազմից առաջ և դրա ընթացքում Ադրբեջանը Իսրայելից ու Թուրքիայից գեժամանակակից զենքեր էր գնում։ Դա, իհարկե, այդպես է: Դա, իհարկե, անվիճելի է: Սակայն, այս ամենով հանդերձ, ուժերի անհավասար լինելը այդքան էլ համոզիչ փաստարկ չէ, որ շատ հաճախ բերվում է, քանի որ Արցախյան առաջին պատերազմը ցույց տվեց, որ հնարավոր է հաղթել նույնիսկ այն պարագայում, երբ հակառակորդը հայկական ուժերին մի քանի անգամ գերազանցում է։ Եվ 90-ականների պատերազմի ժամանակ էլ ադրբեջանցիները էապես գերազանցում էին հայկական կողմին զենքերով ու զինտեխնիկայով, ինչպես նաև թվակազմով։ Նրանց նշանակալի աջակցություն էր ցուցաբերում Թուրքիան, իսկ ադրբեջանական կողմից կռվում էին չեչեն և աֆղան գրոհային վարձկանները։

Այստեղ հարց է առաջանում, թե ինչպե՞ս ստացվեց, որ գրեթե նմանատիպ պայմաններում մի դեպքում կարողացանք համոզիչ հաղթանակ տանել, իսկ մյուս դեպքում՝ խայտառակ կապիտուլ յացիայի ենթարկվել։ Առաջիկայում մենք հերթականությամբ կանդրադառնանք հիմնական պատճառներին: Սկսենք անվտանգությունից: Վերը նշածի պատճառներից երևի թե ամենակարևորը պետք է փնտրել հայկական կողմի գործողությունների մեջ, թե ինչպիսի վիճակում էր գտնվում հայկական անվտանգության համակարգը և առաջին հերթին բանակը 2018 թվականին, ու ինչ ունեցանք երեք տարի անց։ Գաղտնիք չէ, որ 2018 թվականի իշխանափոխությունից հետո բանակն ու Արցախյան հաղթանակներն արժեզրկվեցին։ Քայլականներն իրենց իշխանության գալու հանգամանքն ավելի նշանակալի երևույթ էին համարում, քան Արցախյան ազատամարտը։

Դրա հետ մեկտեղ իշխանություններն առանց հետևանքները հաշվի առնելու քրեական հետապնդումներ սկսեցին բանակի կայացման գործում մեծ ավանդ ունեցած գործիչների ու գեներալների նկատմամբ։ Եվ, ըստ այդմ, հետապնդումների թիրախ դարձան Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Յուրի Խաչատուրովը, Միքայել Հարությունյանը և ուրիշներ։ Չհաշված, որ այն ժամանակվա ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործի հարուցման արդյունքում Փաշինյանը հասցրեց միջազգային հանրության առաջ հեղինակազրկել ՀԱՊԿ-ը, իսկ հիմա զարմանում է, թե ինչու ՀԱՊԿ-ի մեխանիզմները չեն գործում Հայաստանի դեպքում, երբ հակառակորդը ներխուժել է մեր ինքնիշխան տարածք։

Փոխանակ իշխանությունները հնարավորություն ստեղծեին, որ պատերազմի բովով անցած ու մեծ փորձ կուտակած ռազմական գործիչներն ու գեներալները զբաղվեին անվտանգային ամենակարևոր հարցով՝ բանակի հզորացման գործով, նրանց ամբողջովին մեկուսացրին բանակից։ Պատերազմի ընթացքում էլ հայկական բանակը և գլխավոր շտաբը 27 տարի ղեկավարած և հաղթանակներ տարած 4 գեներալ-գնդապետներ զրկվեցին մարտական գործողությունները վարելու հարցում իրենց գիտելիքներով ու փորձով օգտակար լինելու հնարավորությունից։ Նույնը վերաբերում է նաև գնդապետներին ու այլ հրամանատարներին։ Հենց սկզբից էլ իշխանությունները զինված ուժերն ուժեղացնելու փոխարեն ավելի թուլացրին բանակի ողնաշարը։

Պատահական չէ, որ Փաշինյանն ու իր թիմակիցները պայքարում էին «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ՝ հայտարարելով, թե պետք չէ մարդկանց հայրենասիրություն սովորեցնել։ Բացի այդ, Փաշինյանի պաշտոնավարման օրոք սկսվեց հայկական զինված ուժերի բարոյալքման գործընթացը։ Իշխանությունների կողմից այնպիսի քայլեր էին ձեռնարկվում, որ դրանցով հանրության շրջանում իջեցվում էր զինված ուժերի հեղինակությունը, և այնպես էր ներկայացվում, թե բանակի սպաներն ընդամենը «թալանչիներ» են։ Այս տրամաբանության ներքո էլ գրեթե ամեն անգամ բանակի հետ կապված քրեական գործերը մամուլի իշխանական հատվածում մեծ խանդավառության պատճառ էին դառնում։ Իսկ Փաշինյանն այնպես էր ներկայացնում, թե նախկինում զինվորները զրկված են եղել անգամ տարրական կենցաղային պահանջների բավարարումից։ Ըստ Փաշինյանի, նախկինում կոնֆետ էին շպրտում, իսկ զինվորները ճանկռվելով այդ կոնֆետների հետևից վազում էին։

Շատերի համար է հասկանալի, որ այդ ամենն անհեթեթություն է, բայց այստեղ գլխավոր հարցը պրիմիտիվ մանիպուլյացիաները չեն, այլ այն, որ եթե զինվորներն ապահովված չէին անհրաժեշտ պայմաններով, ապա ինչպե՞ս էր հաջողվում անսասան պահել երկրի սահմաններն ու արժանի հակահարված տալ հակառակորդի սադրանքներին։ Մյուս կողմից էլ՝ իշխանությունները բովանդակային առումով բանակի մարտունակությունը բարձրացնելու փոխարեն ձեռնամուխ եղան միայն փիառ ակցիաների։ Այսինքն, բոլոր կարևոր հարցերը լուծվել էին, մնացել էր զինվորներին ելակով կերակրելու հարցը, որը նույնիսկ տասներորդական խնդիր է։ Զենքերի ձեռքբերման թեման ևս իշխանությունները դարձրել էին միայն շոուի ու փիառվելու առարկա։

Փաշինյանը խրոխտ կերպով հայտարարում էր, թե փակելու են 80-ականների զենքերի էջը, բայց իրենք ձեռք էին բերում «Օսա ԱԿ» համալիրներ, որոնք արտադրությունից դուրս են մղվել դեռևս նախորդ դարի 70-ական թվականներին։ Ստացվում է, որ Փաշինյանի օրոք 80-ականների զենքերը փոխարինվեցին 70-ականների զենքերով։ Իսկ Ռուսաստանից «Սու-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման թեման Փաշինյանը իր սելֆիների միջոցով վերածեց սեփական «մեծարման երեկոյի»։ Սակայն հետագայում պարզվեց, որ ինքնաթիռները չեն կարող պատերազմի ժամանակ օգտագործվել, քանի որ բերվել են առանց համապատասխան հրթիռների։ Այս տարվա մարտին Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սպառազինության թեմային, Փաշինյանն ասում էր, որ չեն հասցրել պատերազմից առաջ գնել կործանիչների «օդ-ցամաք» հրթիռները։

Սակայն զավեշտն այն է, որ դեռ 2020 թվականի հուլիսին Փաշինյանն ինքն էր հայտարարել, թե Սու30 բազմաֆունկցիոնալ կործանիչները զորավարժություններ են անցկացրել՝ խոցելով թիրախները «օդ-ցամաք» հրթիռներով, և նույնիսկ տեսանյութ էր հրապարակել։ Այդ ինչպե՞ս էին կործանիչները զորավարժության կամ մարտական հերթապահության դուրս գալիս, երբ զինված չէին համապատասխան հրթիռներով։ Ստացվում է, որ անվտանգության ոլորտը իշխանությունները երեք տարվա ընթացքում թղթե տնակի են վերածել, այսքանից հետո էլ զարմանում ենք, թե ինչու ենք պարտվել:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy