Հրապարակվել են 44-օրյա պատերազմում անմահացած եզդի հերոսների անունները
BLOG«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը Ֆեյսբուքի իր էջում ներկայացրել է 44-օրյա պատերազմում իրենց կյանքը հայրենիքին նվիրած եզդի հերոսների անունները:
«Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմից անցավ մեկ տարի։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված Արցախյան երկրորդ պատերազմին իրենց հայ եղբայրների կողքին ակտիվ մասնակցություն ունեցան նաև Հայաստանի եզդիները։ Ոչինչ չխնայվեց հանուն սուրբ հողի պաշտպանության, հանուն մեր միասնական հայրենիքի անվտանգության: Պատերազմական գործողություններին մասնակցեցին երկու եզդիական ջոկատներ, որոնք հերոսաբար կռվեցին` իրենց հայրենիքի, հայրենի սուրբ հողի պաշտպանության համար: Հայրենիքի պաշտպանության գործում նահատակվեցին եզդի ժամկետային զինծառայողներ և կամավորականներ, որոնց անունները հավերժ կմնան բոլորիս սրտերում: Անմահացած հերոսներն են՝
Օթար Քյալաշի Ամարյան,
Մրազ Յուրիկի Քալոյան,
Ալիկ Մահարի Խուդոյան,
Շավո Երջանիկի Սամսոնյան,
Թեմուր Արթուրի Կոտոյան,
Մամիկոն Սոսիկի Կասոյան,
Էդգար Մամեյի Մուրադյան,
Սամադ Մամադի Սլոյան,
Մանվել Թամոյի Թամոյան,
Դավիթ Գերակլի Այդոև,
Օմար Շարոյի Մամոյան,
Զոհրաբ Թամոյի Օզմանյան,
Բորիկ Տիտալի Սուլեյմանյան,
Նորայր Դհարի Մստոյան,
Էմիլ Արտուշի Թամոյան,
Հովհաննես Բաքոյան։
Հավերժ փառք բոլոր նահատակներին
Հայրենի հողի կանչը, հայրենիքի հանդեպ անշահախնդիր սերն ու արարելու մեծ փափագն է մեզ այսօր ապրեցնում և պիտի ապրեցնի` հանուն ազատ և անկախ ապրելու մեր իրավունքի:
Հայրենիքիս կողքին եմ»,- գրել է Բաքոյանը:
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
4
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
5
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



