Մեծագույն արհավիրքը դեռ առջևում էր, բայց չգիտեինք այսօր...
BLOGՆարինե Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Առավոտից 10 հանդիպում եմ նախաձեռնել, իրար հետևից, զումով, սկայպով, արանքում կաթիլային եմ ստանում, որովհետև նեվրոզս կտրուկ գլուխա բարձրացրել, աշխատանքի տեղում հազար ու մի խնդիր կա, անորոշություն, անվերջանալի կարիքներ, հազար անպատասխան ու լուծում պահանջող հարցեր...
Բայց մեկա, չեմ անջատվում, չի ստացվում, ականջիս մեջ ձայներ են, չի ստացվում կտրվել...
Алвард Автандилянի ձայնն եմ լսում, որ արցունքն աչքերին «երեխեն վառվելա» էր ասում, ամուսնու քրոջ տղայի մասին, որ 18 տարեկան էր, դեռ զենք չէր բռնել... Ու իր նման 30 տղաներ, որ դեռ չէին էլ արթնացել...
Մեծագույն արհավիրքը դեռ առջևում էր, բայց չգիտեինք այսօր...
Ու անդադար զանգեր, հարյուրավոր ընտանիքներ էին գալիս Երևան, պետք էր դիմավորել, դասավորել, երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող երեխաներ...
Մեկ է չեմ հասկանում, թե ոնց դիմացանք...
Ոնց ենք դիմանում...
Էս #կիսակյանքը տեսնես ավարտ կունենա՞...
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



