Yerevan, 03.February.2026,
00
:
00
BREAKING


Ազգային ժողովն ընդունեց ճանապարհային խախտումների տուգանքների մեղմացում նախատեսող փաթեթը

SOCIETY

Ազգային ժողովն արտահերթ նիստում` 84 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այն նախատեսում է ճանապարհային խախտումների համար տուգանքների մեղմացում:

ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման  ներկայացնելիս տեղեկացրել է, որ փաթեթը որոշակի փոփոխություններ է կրել եւ առավել հստակեցվել առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: «Օրենսդրական փաթեթն անդրադառնում է բազմաթիվ պատգամավորների մտահոգություններին: Մասնավորապես՝ ներկայացված նախագծերի փաթեթի ընդունման դեպքում հնարավորություն կստեղծվի լուծել ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա արդիական համարվող մի շարք խնդիրներ: Լուծում է տրվում մտում չպարունակող, նվազ նշանակություն ունեցող տուգանքները նախազգուշացմամբ փոխարինելու խնդրին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը: Նրա համոզմամբ՝ օրենսդրական փաթեթով դրական լուծումներ են առաջարկվում:

Օրենսդրական փաթեթով առաջարկվում է նաեւ չտուգանել այն դեպքերում, երբ իրավախախտը խախտումը կվերացնի տեղում: Խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը, ինչպես նաեւ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելու համար նախատեսված տուգանքները: Բարձրացվում է պատասխանատվությունը ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար, ընդհուպ մինչեւ քրեական պատասխանատվություն: Նախատեսվում է ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար կաված վարչական ակտերի բողոքարկման եւ վերանայման գործընթացի դյուրացում՝ ներդնելով նաեւ բողոքարկման էլեկտրոնային համակարգ: Ներմուծվել է նաեւ վարչական իրավախախտումների հաշվարկման բալային համակարգ, որը հաշվարկվում է՝ սահմանված նվազագույն աշխատավարձը երկու բալ հաշվարկելու միջոցով: Կանոնակարգվում են ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված վարչական իրավախախտումների գործերով առանձնահատկությունները: Հստակեցվում են տրանսպորտային միջոցների վարձակալության դեպքում պատասխանատվության ենթակա սուբյեկտը եւ դրա հետեւանքները: Նա խատեսվում է, որ առաջին անգամ չեն տուգանվի վարորդական վկայականը մոռացած, տեխզննման կտրոնը մեքենայի դիմապակուն չփակցրած վարորդները: Վարորդին հնարավորություն և ժամանակ կտրվի դրանք շտկելու: Վկայականը մոռացած վարորդին 24 ժամ ժամանակ կտան այն ներկայացնելու: Ինչ վերաբերում է մգեցված ապակիներին, ապա դրա համար տուգանքը, որը մինչև այս 50 հազար դրամ էր, իջեցվել է` դառնալով 30 հազար: 

2014թդեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն՝ 6-ամսյա ժամկետում քաղաքացիներին հնարավորություն է տրվելորպեսզի նրանք վարչականիրավախախտումների դեպքում վճարեն միայն մայր գումարը՝ ազատվելով ավելացված տուգանքներիցԿառավարությունն առաջարկում է համաներման ժամկետն այսպահին երկարաձգել եւս 6 < i>ամսով՝ հնարավորություն ընձեռելով նրանց վճարելու միայն մայր գումարը:

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors