«Հրապարակ». Հենց ոգևորոությունն է մեր խնդիրների լուծման բանալին, այս անշարժությունը շարժելու միակ մեխանիզմը
SOCIETYՆերկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Մեզ՝ էմոցիոնալ, քչով բավարարվող, փոքր բաներով ուրախացող հայերիս, հենց սա էր պետք՝ ոգևորություն, ապագայի նկատմամբ հավատ։ Եվ մենք սարեր կշրջենք։ 4-5 օրվա աննախադեպ իրադարձությունները, որոնք ծավալվում են մայրաքաղաքի կենտրոնում, հենց այդ ոգևորության աղբյուրը դարձան, մի տեսակ վերածնեցին ու վերանորոգեցին բոլորիս։ Եվ այդ ոգևորությունը միայն Բաղրամյան պողոտայում և ցույցի շրջանակներում չի արտահայտվում։ Դա երևում է մարդկանց աչքերից, նրանց գրառումներից, օդում թևացող հուզմունքից ու սիրուց, որը մեզանում շատ պակասել էր։ Անգամ այն մարդիկ, ովքեր չեն այցելում ցուցարարներին և կատարվող դեպքերին հետևում են համակարգիչների միջոցով, անպատմելի հրճվանք են ապրում՝ հպարտություն, որ այսպիսի երիտասարդներ ունենք։ Իրականում հենց ոգևորոությունն է մեր խնդիրների լուծման բանալին, այս անշարժությունը շարժելու միակ մեխանիզմը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



