ԱՄՆ-ում առաջին անգամ կորոնովիրուս է հայտնաբերվել ընտանի ժանտաքիսի մոտ
INTERNATIONAL NEWSԱՄՆ֊ում արձանագրվել է ընտանի ժանտաքիսի մոտ կորոնավիրուսի հայտնաբերման առաջին դեպքը։ Ինչպես հաղորդում է lenta.ru-ն` հղում անելով ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությանը, միջադեպը գրանցվել է Ֆլորիդա նահանգում։
Գերատեսչությունից հայտնել են, որ կենդանու մոտ հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել, ժանտաքիսը հազում և փռշտում էր։ Բժիշկները փորձանմուշ են վերցրել կենդանուց և հետազոտության արդյունքում պարզել, որ օրգանիզմում կորոնավիրուս կա։
Նախարարությունից նշել են, որ կենդանուն վիրուսը, ամենայն հավանականությամբ, փոխանցվել է մարդուց։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ կենդանաբանական այգիներում սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել կենդանիներին։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



