Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը, խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը. Արմեն Աշոտյան
BLOGԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Նիկոլի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեային աննկարագրելի թույլ էր։
Ալիեւի երեկվա ստերին, մանիպուլյացիաներին, աքլորացած լտկիությանը պատասխանելու, իրականությունը ներկայացնելու, Արցախյան պատերազմի մասին ողջ ճշմարտությունը բացահայտելու փոխարեն մենք ականատեսը եղանք երերուն խոսքի։
Ալիեւից հետո նա պարզապես պարտավոր էր նորից տեսագրել իր ուղերձը, իսկ եթե սա նորն է, ապա պատկերացնում եմ, թե ինչ անողնաշարություն էր նախորդ տարբերակը։
Արցախյան պատերազմի հանգամանքների միջազգային հետաքննության պահանջ (ինչի մասին խոսում եմ անցյալ տարվա հոկտեմբերից), Արցախի դեօկուպացիա, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հայկական մշակութային եւ հոգեւոր կոթողների ոչնչացում, պետական մակարդակի քաղաքականության վերածված ադրբեջանական ֆաշիզմ, Թուրքիայի ուղղակի ներգրավում վերջին պատերազմին, Մերձավոր Արեւելքից գրոհայիններ…
Ոչ մի խոսք, ոչ մի ծպտուն, ոչ մի փաստարկ։
Դրա փոխարեն՝ «թավշյա հեղափոխություն» եւ «ժողովրդավար ընտրություններ» եւ «խաղաղության դարաշրջան»։
Ժողովրդավարություն գոչելով՝ նա հանձնեց Արցախը։ Խաղաղության պոռալով՝ հանձնում է Հայաստանը։
Եւ այսքանից հետո ձեզ թվում է, որ աշխարհում մեզ հարգու՞մ են կամ պիտի հարգե՞ն։
Երեկ կանխատեսում էի, որ կապիտուլյանտը այսօր հեզաճկուն պորտապար է պարելու։ Ճիշտ էի։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



