BBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել (տեսանյութ)
VIDEOBBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել, որում ասված է, որ 2020 թվականի նոյեմբերին Շուշիի գրավումից հետո ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ պատերազմը:
«Զինվորականների համար սա ամենակարևոր բարձունքն է: Քաղաքական գործիչների համար այն պատմական կենտրոն է: Իսկ հակամարտության երկու կողմերում գտնվող սովորական մարդկանց համար՝ տուն, որը ավերվել է պատերազմի պատճառով:
1992 թվականից Շուշին գտնվում է հայկական կողմում: 2020 թվականի նոյեմբերի 8-ից քաղաքը գրավվեց Ադրբեջանի կողմից:
Այն գլխիվայր շուռ տվեց հազարավոր կյանքեր: BBC-ի լրագրողները պատերազմի ժամանակ Շուշիում էին: Այժմ նրանք կրկին վերադարձել են ՝ պարզելու, թե ինչպես են փորձում ապրել քաղաքն ու նրա մարդիկ»,- ասված է հոդվածում:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



