Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները վատթարացել են․ Էրդողան
INTERNATIONAL NEWSՄիացյալ Նահանգները մեծացրել է ռազմական աջակցությունը Սիրիայում քրդական կազմավորումներին, և ոչ մի ամերիկյան առաջնորդի օրոք չի եղել այնպիսի վատ իրավիճակ, ինչպիսին ներկայիս նախագահ Ջո Բայդենի օրոք է։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը:
«Որպես ՆԱՏՕ-ի երկու երկրներ՝ Թուրքիան և Միացյալ Նահանգները պետք է բոլորովին այլ հարաբերություններ ունենան: ԱՄՆ ոչ մի ղեկավարի օրոք նման վատ իրավիճակ չի եղել: Վաշինգտոնը շատ ավելի է աջակցում տարածաշրջանում ահաբեկիչներին», - ասել է Էրդողանը լրագրողներին:
Ավելի վաղ Անկարան բազմիցս մեղադրել է Վաշինգտոնին Սիրիայում քրդերի ինքնապաշտպանական ուժերին զենք մատակարարելու մեջ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutua...
5
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%



