Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոսը
SOCIETYՀայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը:
Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ:
Հայ կաթողիկէ եկեղեցիներում սույն թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 15:00-ին հնչելու են եկեղեցիների զանգերը ի նշան նոր՝ 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընտրության:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



