Գյուրջյան փողոցում «Kia»-ն դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ բախվել պատին. կա տուժած
SOCIETYՍեպտեմբերի 22-ին՝ ժամը 18։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «KIA Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1993 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կիսակառույց շինության պարսպին։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



