Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Իրական անկախությունը մեր ներսում, մեր հոգու խորքում պետք է փնտրել...«Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

Ազգային դրոշը կախելը և օրհներգը երգելը, անկախության օրը գունագեղ շոուներ կազմակերպելը դեռ ամենևին էլ անկախություն չէ: Իրական անկախությունը նախ և առաջ մեր ներսում, մեր հոգու խորքում պետք է փնտրել: Ազատություն և անկախություն չեն մուրում, ազատությունն ու անկախությունը ձեռք է բերվում խիզախությամբ ու խոհեմությամբ: Անհնար է պատկերացնել ազատ և անկախ պետություններն առանց ազատ, հայրենասեր, ինքնազոհության պատրաստ, իրապես արժանապատիվ քաղաքացիների: Մինչդեռ մենք, ցավոք, լիարժեք չկայացանք անկախության համար, չկայացանք որպես քաղաքացի, իսկ պետականությունն ու անկախությունը չդարձան մեզ համար գերագույն արժեք: 1991թ. մենք ոչ միայն անկախություն ստացանք, այլև զարգացած կրթությամբ, գիտությամբ, հզոր արտադրական կարողություններով, բարձր մշակույթով ու արժեքներով երկիր:

Մեզ տրվեց հայկական ոսկե դարը կառուցելու պատմական եզակի հնարավորություն: Իսկ մենք գիշատիչի նման վարվեցինք մեր երկրի ու պետության հետ: Դարեր շարունակ լինելով աշխարհաքաղաքական շահերի բախման կիզակետում, ենթարկվելով ասպատակությունների, ապրելով օտար պետությունների հպատակությամբ՝ հավանաբար մեր մեջ զրոյացվել է պետության ու պետականության զգացողությունը, ապականվել են բարոյական արժեքները: Այլևս իրավունք չունենք ժողովրդահաճո լինել, անհրաժեշտ է իրերն իրենց անունով կոչել և անհաշտ պայքար մղել անբարոյականության՝ ազգուրացության, դավաճանության, ատելության, երախտամոռության, եսամոլության ու ամեն տեսակ ցածրագույն այլ դրսևորումների դեմ: Իսկ այս սեպտեմբերի 21-ին մենք բարոյական իրավունք չունեինք անկախություն տոնելու, առավել ևս՝ գունագեղ, մենք կարող էինք ընդամենը լուռ, համեստ ու հավուր պատշաճի նշել Անկախության օրը:

«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»,ասել է Գարեգին Նժդեհը: Իսկ ո՞ր Հայաստանի անկախության օրն ենք այսքան շուքով տոնում: Ա՞յն Հայաստանի, որի պետական ինստիտուտները արժեզրկված են, իսկ անվտանգային համակարգը՝ կազմալուծված, որի տարածքում անարգել մեր թշնամիներն են ելումուտ անում, որին ամեն օր անպատիժ նվաստացնում են, որն այլևս աշխարհաքաղաքական գործոն չէ, և նրա փոխարեն ուրիշներն են որոշումներ կայացնում: Այն, ինչ կատարվեց Հանրապետության հրապարակում, սոսկ շոու էր, պոպուլիզմի մի նոր դրսևորում: Մեզ մնում է անցյալի սխալներից դասեր քաղել ու ամաչել այս ողորմելի վիճակի համար, որում հայտնվել ենք:

Ամաչենք մեր հոգու դատարկությունից: Ամենից շատ ամաչենք այն բանի համար, որ չունենք մեր սեփական սրբությունները, մեր անփոփոխ սկզբունքները: Ամաչենք մեր թուլությունից, խեղճությունից, սկզբունքայնության բացակայությունից, աշխարհով մեկ խայտառակ լինելուց: Ամաչենք մեր մեջ եղած անտարբերության, տգիտության, ստրկամտության, անխոհեմության և այն բանի համար, որ այդքան զրկանքների ու զոհերի գնով ազատագրված Արցախը խորհրդավոր ու անհասկանալի ձևով հանձնեցինք թշնամուն: «Եվ մի ժողովուրդ, որ այսքան կեղծիքներ ու կեղծավորներ ունի, այսքան խարդախներ ու խաչագողներ ունի, չի սիրվիլ, որքան կուզե խելոք լինի, որքան կուզե գոռա, թե կուլտուրական եմ ես… Նրա գործերը միշտ գետնին կմնան, որքան ուզում է գործիչներ ունենա: Նրա մեջ կատարված հասարակական, թե ազգային գործերը խախուտ են միշտ: Նրա ամեն ընկերակցությունը հենց սկզբից իր մեջ ունի քայքայման բոլոր սաղմերը»,- 1907 թվականին «Անկեղծ չենք» հոդվածում գրել է Թումանյանը:

Պատմությունից դասեր քաղելու կամքը քաղաքակիրթ ազգերին բնորոշ հատկություն է. դա մեզ պատգամել է քերթողահայր Մովսես Խորենացին` «Ծննդաբանություն հայոց մեծաց»-ում։ Մեկուկես հազարամյակ առաջ կմտածե՞ր արդյոք Խորենացին, որ իր գրած «Ողբում եմ քեզ, հայոց աշխա՛րհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը, արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը» խոսքերը չեն կորցնի իրենց արդիականությունը, և 21-րդ դարում ազատ ու ինքնիշխան Հայաստանում ապրող սերունդը զուգահեռներ կանցկացնի այսօրվա և 5-րդ դարի իրականության միջև: Մենք, իհարկե, մեզ քաղաքակիրթ ազգ համարում ենք, ու դա իրականություն է, սակայն այդպես էլ դասեր չենք քաղում անցյալից:

Պատահական չէ, որ Թումանյանն այն կարծիքն է արտահայտել, թե «անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»: «Անհայրենասեր ժողովուրդը եթե այսօր չէ, անհայրենիք կդառնա վաղը: Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից, եթե դա ձեր արյունով պաշտպանելու չափ հայրենասեր չեք»,- ասել է Նժդեհը: Այն, ինչ կատարվեց մեզ հետ պատերազմում ու նաև պատերազմից հետո, շատերի համար է եղել, մեղմ ասած, տարակուսելի: Օրինակ՝ ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշել է. «...Կողքից հետևում ենք և շատ ցավում։ Մենք շատ վախենում ենք, որ Հայաստանը կարող է ինքն իրեն վերացնել։ Եվ ոչ թե նրա համար, որ պատերազմում է պարտվել, ո՛չ, Հայաստանը չի պարտվել, նա պարզապես ինքն իրեն հիմա վերացնում է»:

Հայոց պետականությունը կախված է մազից, վտանգված է հայրենիքի ու մեր պատմական տարածքում հայի գոյությունը: Հայ ժողովուրդը պետք է արթնանա քնից: «Ամենամեծ մեղքը ատելությունը չէ, այլ անտարբերությունը: Սա մարդկային զգացմունքներից ամենաանմարդկայինն է»,- գրել է Բեռնարդ Շոուն: Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, արդյունք է մեր անհեռատեսության, անտարբերության, դյուրահավատության, անիրատեսության, փառասիրության ու նյութապաշտության, քաղաքական անհասունության ու պետականությանն ու քաղաքական գործընթացներին լուրջ չվերաբերվելու և պետական մտածողության բացակայության. սա պարզապես արժեհամակարգային ազգային աղետ է: Հենց այսպես էլ մեծ ու հզոր հայրենիք ու պետականություն ենք կորցրել քանիցս, ենթարկվել ենք ցեղասպանության, մեզ տարբեր օտար նվաճողներ մորթել, նվաստացրել ու տրորել են:

«Ազգը չի կարող կործանվել այլ կերպ, բացի ինքնասպանությունից: Այս խոսքերի իրավացիությունը աշխարհիս բոլոր ազգերից ավելի հաստատում է մեր ազգը` իր ահռելի պատմությամբ... Մենք քամիներ շատ ենք տեսել և եթե ցայսօր գոյատևում ենք, ապա շնորհիվ լոկ այն բանի, որ քամիները թռցրել են մեր գլխարկը, բայց ոչ գլուխը: Սնամեջ ու հավակնոտ, պոռոտ ու պռատ գլուխգովանությունը, քաջնազարային դինջության և արխայինության հետ հանդիպելիս, առաջացնում է մի քամի (ո՛չ, այս անգամ հո՜ղմ), որ այլևս գլխարկ չի թռցնում, այլ գլուխ»,- ասել է Պարույր Սևակը:

Հուսով եմ՝ գոնե այս անգամ դաժան փորձությունը մեզ կբերի իմաստություն և խոհեմություն: Մենք 1915թ. ցեղասպանվեցինք, բայց ընդամենը 3 տարի անց կազմակերպվեցինք և անկախ պետականություն կերտեցինք: Ուստի խոսքս ուզում եմ ավարտել մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի պատգամով՝ «Շո՛ւնչդ տուր, հոգի՛դ տուր, բայց հայրենիքդ մի՛ տուր ուրիշին», ու մեր իսկ թշնամու՝ Աթաթուրքի խոսքերով՝ «Քնած ժողովուրդները կա՛մ ոչնչանում են, կա՛մ արթնանում են ստրկացած»:

ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ

տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia