Yerevan, 25.April.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ւմ հա­մար է Ռու­սաս­տա­նը նա­խընտ­րե­լի միջ­նորդ. իրա­վի­ճա­կը փա­կու­ղա­յին է. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

 

regnum.ru-ն իր «Ինչո՞ւ Էրդողանը «գցեց» Ղարիբաշվիլիին և Փաշինյանին» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի 76 -րդ նստաշրջանին մասնակցելու համար նախքան ԱՄՆ մեկնելը Աթաթուրքի օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսում լրագրողների հետ կիսվել է սենսացիոն նորությամբ:

Պարզվում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նրան փոխանցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման առաջարկը: Էրդողանի խոսքով, «եթե այդ հանդիպումը կայանա, ապա Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ»: Այնուամենայնիվ, Էրդողանը հանդիպման համար պայման է առաջադրել. Երևանը պետք է բացի Ադրբեջանի և Նախիջևանի միջև, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքը: Հայկական կողմը պաշտոնապես որևէ կերպ չի արձագանքել Էրդողանի խոսքերին:

Երևանյան պարբերականներից մասնավորապես «Փաստ» թերթը հաստատում է, որ վերջերս Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան, իսկ այցն ավարտվել է Բաթումի քաղաքում, և որ այնտեղ տեղի է ունեցել «ոչ պաշտոնական հանդիպում Վրաստանի վարչապետի հետ»: Եվ հետո` տեղեկություն «դավադրության տեսությունների» շարքից: «Վրաստանի մեր աղբյուրները հայտնում են, որ այդ օրը Փաշինյանը Բաթումում մոտ 3-4 ժամ անակնկալ «անհետացել» է, և նրա տեղը չեն իմացել ո՛չ վրացական կողմը, ո՛չ էլ նույնիսկ վարչապետի արարողակարգի աշխատակիցները,-գրել է «Փաստը»:- Ովքե՞ր են ուղեկցել նրան այդ ընթացքում կամ ուղեկցե՞լ են արդյոք, պարզել հնարավոր չեղավ: Հայտնի չէ նաև, թե որտեղ է այդ ընթացքում եղել Փաշինյանը:»: Սա հուշում է, որ Բաթումում վարչապետը կարող էր հանդիպել թուրք էմիսարի հետ, որը կարող էր կազմակերպված լինել միմիայն Վրաստանի մասնակցությամբ և միջնորդությամբ: Բայց նույնիսկ դա սենսացիա չէ: Ավելի վաղ Թբիլիսին համաձայնել էր հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչը, ըստ Ղարիբաշվիլիի, «կայունություն կապահովի ամբողջ տարածաշրջանում»:

Այստեղ ինտրիգն այլ տեղ է: Փաստն այն է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանն ասել է, որ Երևանը «Թուրքիայից ստացել է դրական ազդակներ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»: Նրա խոսքով, «մենք կգնահատենք այդ ազդակները, դրական ազդակներին կպատասխանենք դրական ազդանշաններով»:

Ավելին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին թեզը նախանշված է Հայաստանի նոր կառավարության ծրագրում: Այս քաղաքականությունը մեթոդականորեն բխում է 2020 թվականի նոյեմբերի 9 -ի հրադադարի հայտարարության այն դրույթներից, որոնք նախատեսում են տարածաշրջանում կապի միջանցքների ապաշրջափակում, իսկ դրան անհնար է հասնել առանց Երևանի, Անկարայի և Բաքվի հարաբերությունների նորմալացման: Իհարկե, միևնույն ժամանակ, գերադասելի կլիներ, որ հայկական դիվանագիտությունը չդասեր Թուրքիայի և Ադրբեջանի հետ իր հարաբերությունները մեկ փաթեթում: Ավելին, Էրդողանն օտարերկրյա դեսպանների հետ զրույցում հայտարարել է, որ «Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության պայմաններ են ստեղծվել», և «այդ պայմանները ծագել են Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի ավարտից հետո»: Նման իրավիճակում բաց կամ փակ դիվանագիտության միջոցով երրորդ կողմերի միջնորդությամբ «կամուրջներ կապելը» բնական գործընթաց է: Սակայն այս դեպքում հարց է ծագում այն պատճառների մասին, որոնք դրդել են այնպիսի փորձառու քաղաքական գործչի, ինչպիսին Էրդողանն է, հրապարակայնացնել Ղարիբաշվիլիի միջնորդության փաստը:

Ենթադրաբար, Թուրքիայի առաջնորդը փակ խորհրդակցություններ է անցկացրել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, որն էլ, ըստ երևույթին, նախաձեռնել է Փաշինյանին Զանգեզուրի միջանցքը բացելու նախապայման դնելը, որպեսզի Երևանը չխաղարկի թուրքական խաղաքարտը: Բայց կա մեկ այլ պահ ևս, որը կապված է Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու համար Անկարայի վրա Վաշինգտոնի ճնշման հետ, ինչն արդեն իսկ Թուրքիային հնարավորություն է տալիս «հայկական խաղաքարտը» խաղարկել ԱՄՆ-ի հետ իր հարաբերություններում: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը գաղտնի բանակցություններ է վարել ԱՄՆ-ի նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ:

Տեղեկություններ կան նաև Անկարայի և Երևանի միջև Փարիզի միջնորդության փորձերի մասին: Այսպիսով, Էրդողանի տեղեկատվական լցոնումը պատահական չէ և հուշում է, որ Վրաստանի միջնորդական առաքելության մեջ ինչ-որ բան այն չի եղել, և իրադարձությունները սկսել են զարգանալ չպլանավորված սցենարի համաձայն: Եթե խոսենք տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի մասին, ապա, ըստ ամերիկյան Eurasianet հրատարակության, «իրավիճակը փակուղային է»:

Չկա Ղարաբաղյան հակամարտությունը դադարեցնելու համար խոստացված համապարփակ խաղաղության պայմանագիրը, սահմանային խնդիրները լուծված չեն, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը լռում է, քանի որ Բաքուն և Երևանը հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իրարամերժ դիրքորոշումներին: Այժմ, ըստ ամենայնի, Ղարիբաշվիլիի միջնորդական առաքելությունը նույնպես տապալվել է: Բաքվի ADA համալսարանի պրոռեկտոր Ֆարիզա Իսմայիլզադեն կարծում է, որ «այս պահին Բաքվի համար նախընտրելի միջնորդը Ռուսաստանն է»: Իսկ Երևանի՞ համար:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation