Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Գոր­ծոն­ներ, որոնք դեռ... գոր­ծում են. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրերից տարբեր հայտնի ռազմական փորձագետներ և վերլուծաբաններ (ռուս, ուկրաինացի և այլ ազգությունների) հաստատապես նշում էին, որ պատերազմը կարող է տևել առավելագույնը 20-30 օր, քանի որ ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ադրբեջանի ռազմական, տնտեսական, մարդկային և այլ ռեսուրսները չեն կարող բավականացնել ավելի երկարատև պատերազմ վարելու համար: Սովորաբար նման մասնագետներն իրենց կանխատեսումներում չեն սխալվում, մանավանդ հաշվի առնելով նաև այն, որ այդ հարցում բոլորն էին համակարծիք:

Բայց պատերազմը շարունակվում էր ու ձգձգվում: Մի՞թե նրանք սխալվում էին: Իրականում, ամենայն հավանականությամբ, ո՛չ: Եթե փորձենք վերհիշել այդ պատերազմի դաժան օրերը, ապա կարող ենք արձանագրել, որ պատերազմի կեսերից սկսած՝ այլևս չեն եղել խոշոր միավորումների մոտորացված հարձակումներ և հակահարձակումներ, Ադրբեջանը սկսել էր խորանալ Արցախի տարածք մանր դիվերսիոն խմբերով, իսկ հակահարձակումներ, չգիտես ինչու, չկային: Պատերազմի վերջին տասնօրյակում անգամ իջել էր ադրբեջանական ԱԹՍ-ների ակտիվությունը, որը որոշները փորձում էին բացատրել հայկական ՌԷՊ և ՀՕՊ համակարգերի հակազդմամբ, որոշները՝ վատ եղանակային պայմաններով: Իհարկե, չի կարելի բացառել այդ ամենը, բայց իրականում ամենահավանականն այն է, որ արդեն իսկ եղել է նման զենքի, ինչպես նաև ընդհանուր սպառազինության և մարդկային ռեսուրսների պակաս:

Այո՛, փորձագետները չեն սխալվել, ամեն ինչ ճիշտ էր: Ուղղակի եղել է անկանխատեսելի մի քանի գործոն: Առաջին հերթին փորձագետները անգամ երազում չէին կարող կանխատեսել, որ Հայաստանի ղեկավարությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, հանձնում է Արցախը՝ հետագայում ճանապարհային շրջափակումը վերացնելու համար, որը ներկայիս վարչապետի հոգևոր ուսուցչի՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի սևեռուն գաղափարն էր, ինչի սնանկ լինելը ժամանակին հաստատել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր կառավարման տարիների տնտեսական զարգացմամբ (պատճառահետևանքային կապ. ներկայումս իշխանությունների կողմից ամենաքննադատվողը և «դատվողը» հենց Քոչարյանն է): Երկրորդ՝ անկանխատեսելի էր, որ ինքնիշխան Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմի վարման ղեկավարությունը կհանձներ երրորդ երկրին՝ Թուրքիային:

Հավանաբար բոլորն են հիշում, թե ինչպես հենց պատերազմի սկզբից մի քանի օր անց անհետացավ Ադրբեջանի գլխավոր շտաբի պետը և հայտնվեց միայն պատերազմից հետո: Իրականում, հավանաբար, նա երկրի ղեկավարությանը հայտնել էր իր կարծիքը արձանագրվող զոհերի և վարվող պատերազմի նպատակահարմարության մասին (եթե Ղարաբաղյան առաջին պատերազմի 5 տարվա ընթացքում Ադրբեջանը տվել է մոտ 20000 զոհ, ապա 44-օրյա պատերազմի ժամանակ այդ թիվը մոտ 15000 է, որի հիմնական մասը եղել է հենց պատերազմի առաջին օրերին՝ պաշտպանական գիծը ճեղքելիս): Արդյունքում Ալիևը բանակի կառավարումը ամբողջությամբ հանձնել էր թուրք գեներալներին, որոնց համար ադրբեջանցի «շեհիդները» եղել են «թնդանոթի միս», իսկ պատերազմը՝ ընդամենը փորձառության ձեռքբերում:

Ցավոք, նրանք արդյունքում հաջողել են: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը ներկայումս էլ թաքցնում է իր զոհերի իրական թիվը, իսկ պատերազմի գլխավոր «Ալեքսանդր Մակեդոնացի» ներկայացնում է հենց իրեն՝ մինիսուլթանին, որը, ենթադրաբար, կրծքով է փակել հայկական կրակակետերը, այն էլ՝ մի քանի անգամ: Հենց այդ պատճառով է, որ Նիկոլ Փաշինյանը, անտեսելով այն ամենը, ինչ տեղի է ունենում ներկայումս սահմաններին, շարունակում է վնասված վինիլային սկավառակի պես անընդհատ կրկնել երգի նույն հատվածը՝ բացե՛նք սահմանները:

Այն զգացողությունն է, որ սահմանների բացումը այն անմահության դեղահաբն է, որն ինչպես բարգավաճում, լուսավորում, հզորություն և պատիվ կբերի Հայաստանին, այնպես էլ կստեղծի հայկական մինիթագավորություն՝ ի հակակշիռ Ադրբեջանի մինիսուլթանության: Իսկ պատերազմի արդյունքի վրա ազդած գործոնները հիմա էլ գործում են՝ Ադրբեջանի բանակի «ստվերային ղեկավարները» թուրք գեներալներն են, իսկ Հայաստանի ղեկավարությունը հանձնում է հայկական հողերը: Արդյո՞ք ունակ ենք մենք չեզոքացնել այս գործոններից մեկը, որը, ցավոք, ժամանակին չարեցինք: Իհարկե՛: Հարցը միայն այն է, թե ինչպես և ումով...

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement