Երևանում ուղևորներով լի «Գազել»-ի դուռը պոկվել է
SOCIETYԱյսօր Երևանում արտակարգ դեպք է գրանցվել. ուղևորներին տեղափոխելիս պոկվել է 33 համարի երթուղին սպասարկող միկրոավտոբուսներից մեկի դուռը։
Ֆեյսբուքյան օգտատեր Արփի Հակոբյանն այդ մասին ահազանգել է իր էջում՝ նշելով նաև քաղաքապետարանի էջին ու Մարությանի խոսնակին.
«Առավոտյան, երբ բոլորը շտապում են աշխատանքի, «ԳԱԶԵԼ»-ի դուռը պոկվում է ու բոլորս ստիպված իջնում ենք, սպասում այլ երթուղայինի: Ու էնքան վատ վիճակում էր, որ մինչև վերջ չէր էլ բացվում ու չեմ բացառում, որ կարող էր ընթացքի ժամանակ էլ պոկվել: Մի անգամ էլ ես եմ բախվել այս խնդրին. իջնելիս դուռը թեթև փակել եմ, բայց պոկվել ու ընկել է:
Հակոբ Կարապետյան, ե՞րբ են շարքերից դուրս գալու այս ոչ պիտանի «ԳԱԶԵԼ»-ները, էլ չեմ ասում, որ մարդիկ մի ոտքի վրա կանգնած ու մի կերպ են գնում»։
1
IDBank Announces the Launch of the IDDistributor Financial Tool
2
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
3
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
4
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
5
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia



