Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսուհետ կգործի նոր հասցեում. ԱԻՆ
SOCIETYՇիրակի մարզային փրկարարական վարչությունն այսուհետ կգործի Գյումրու Խրիմյան Հայրիկ 38 հասցեում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Երկհարկանի շենքն Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվել էր 2015-2016 թվականներին, սակայն գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Այն այժմ ամբողջությամբ նորոգվել է: Շենքի բացման արարողությանը ներկա են եղել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԻ նախարարի տեղակալ Կարեն Սարուխանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



