«Միշտ երազել եմ աղջիկ ունենալ»․ նոր լուսանկարներ Քրիստինա Եղոյանի երեխայի նախածննդյան խնջույքից
LIFETert.am Life–ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանը սպասում է իր առաջնեկին։ Քրիստինան օրերս հրապարակում է արել երեխայի նախածննդյան խնջույքից, որի ժամանակ պարզել է երեխայի սեռը։
Քրիստինայի և Սիմոնի առաջնեկն աղջիկ է։ Դերասանուհին շարունակում է լուսանկարներ հրապարակել ԱՄՆ–ում կազմակերպված խնջույքից։
«Միշտ երազել եմ աղջիկ ունենալ, որ տիկնիկի պես սիրուն շորիկներ հագցնեմ»,– լուսանկարներից մեկին կից գրել է Քրիստինան։
Նա նաև ցույց է տվել, թե ինչպես են իրեն «տանջել» սկզբում չբացահայտվելով երեխայի սեռը։
Նշենք, որ Քրիստինան այդս շրջանում ԱՄՆ–ում է։ Երգչուհին ամուսնացել է այս տարվա մարտին։ Նա և սիրելին՝ Սիմոնը, շքեղ հարսանիք էին կազմակերպել իրենց միության առթիվ։




1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



