Թուրքիայի նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետն առանձնազրույց են ունեցել
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առանձնազրույց են ունեցել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է 40 րոպե։ Հանդիպման ժամանակ քննարկված թեմաների վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն նշվում։
Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, Կուլտուրայի ու տուրիզմի նախարար Նուրի Էրսոյը, Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Առևտրի նախարար Մեհմետ Մուշը և ԱԶԿ փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը։
Էրդողանը սեպտեմբերի 19-ին մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



