Արթուր Ղամբարյանի ուսանողների հետ քննարկումը՝ «Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը» թեմայով
SOCIETYԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայ-Ռուսական համալսարանի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնը՝ ի պատիվ ՀՀ Անկախության օրվա, կազմակերպել էր բաց դասախոսություն-քննարկում ուսանողների հետ «Հայաստանի Հանրապետության Անկախության Հռչակագիրը» թեմայով:
Միջոցառման շրջանակներում իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան, Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Արթուր Ղամբարյանը խոսեց Անկախության հռչակագրի մասին՝ որպես հիմնարար փաստաթուղթ: Ուսանողների հետաքրքրությունը թեմայի վերաբերյալ մեծ էր, հնչեցված հարցերը մասնագիտական եւ խորքային, որոնք ստացան սպառիչ ու հիմնավոր պատասխաններ:
Դասախոսությունից հետո թեմայի շրջանակներում ցուցադրվեց կարճամետրաժ ֆիլմ:



1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



