Հավատարիմ մնանք մեր տղաների ուխտին, արժանի՛ լինենք նրանց լուսավոր հիշատակին, պաշտպա՛ն լինենք մեր հայրենիքին. Գագիկ Ծառուկյան
POLITICSՍիրելի՛ հայ ազգ, սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյուռ հայություն,
Շնորհավորում եմ բոլորիս՝ 30 տարի առաջ մեր ազգի կայացրած օրհնյալ որոշման առթիվ:
30 տարի առաջ սեպտեմբերի 21-ը ամսաթիվ լինելուց զատ վերածվեց ազգի ինքնության, ազգի միասնականության, անկոտրում կամքի ու հավատի սիմվոլի:
Նորանկախ հայկական պետականությունը կոփվեց բազմաթիվ փորձություններում, որոնք գուցե հնարավոր չլիներ հաղթահարել, եթե չլիներ ազգի միասնականությունը, ազգային պետություն ունենալու համընդհանուր երազանքը և պատմական հայրենիքում ազատ ապրելու անխախտ ուխտը:
Ինչպես անկախության առաջին օրերին, այնպես էլ հենց այսօր մեր պետությունը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առաջ: Մարտահրավերներ, որոնք պարտավոր ենք հաղթահարել համազգային վճռականությամբ: Այլ ճանապարհ չկա՛:
Անկախության տոնի խորհուրդը պիտի ամուր մնա մեր և մեր սերունդների կյանքում: Ուղիղ մեկ տարի առաջ մի ամբողջ սերունդ՝ անկախության սերունդ, ելավ սրբազան պայքարի՝ հանուն նրա, որ մեր հայրենիքը շարունակի ապրել, ապրել ազատ և միասնական:
Ուստի հավատարիմ մնանք մեր տղաների ուխտին, ովքեր այսօր Եռաբլուրից են մեզ հսկում: Արժանի՛ լինենք նրանց լուսավոր հիշատակին, պաշտպա՛ն լինենք մեր հայրենիքին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



