«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստան՝ Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու նպատակով նախապատրաստվում է: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Իսկապես նախապատրաստվում է Թուրքիայի նախագահի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ «բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու՝ սկսած երկկողմ հարաբերություններից, իսկ դա շատ բազմակողմ է»:
Պեսկովը նշել է, որ քննարկվելու են նաև Սիրիայում տիրող իրավիճակին առնչվող հարցեր:
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
3
Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026
4
Unibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%
5
Unibank and Picsart Academy Host Kids Day for Children



