Հայ-ռուսական համագործակցության համաձայնագիր է ստորագրվել
POLITICSՍեպտեմբերի 20-ին Երեւանում Armenian Business Forum-и շրջանակներում համագործակցության համաձայնագիր ստորագրվեց Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Ռուսաստանի պետական զարգացման կորպորացիայի (ՎԵԲ ՌԴ) եւ Հայաստանի զարգացման եի ներդրումների կորպորացիայի միջեւ:
Ըստ Զարգացման պետական կորպորացիայի փոխնախագահ Դանիել Ալգուլյանի՝ ստորագրված համաձայնագիրը փոխգործակցության հարթակ կստեղծի: Նա պարզաբանեց, որ համաձայնագիրը կծառայի համագործակցության ընդլայնմանն ու արտաքին առեւտրաշրջանառության ավելացմանը: «Այսօր շատ ակտիվորեն քննարկվում էր քաղաքային տրանսպորտի եւ քաղաքային համակարգերի արդիականացման թեման: Հայաստանում նման նախագծեր շատ կան, եւ մեզ համար հետաքրքիր կլիներ մասնակցել դրանց»,- հավելեց Ալգուլյանը:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



