Բռունցքի հարվածներից հետո մեջտեղ է եկել խոհանոցային դանակը
SOCIETYԴեկտեմբերի 20-ին, ժամը 01.05-ին, 36-ամյա Լալի Ա.-ն ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 19-ին, ժամը 22.30-ի սահմաններում, իր բնակարանում, վիճաբանության ժամանակ, ընկերը` 30-ամյա Գեւորգ Ա.-ն, բռունցքներով մի քանի անգամ հարվածել է իր գլխին եւ դեմքին, ինչից հետո ինքը սեղանի վրայից վերցնելով խոհանոցային դանակը՝ հարվածել է նրա ձախ թեւին՝ պատճառելով վնասվածք:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գեւորգ Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



