Yerevan, 12.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Նիկոլ Փաշինյանի կապերը Ռուսաստանի ադրբեջանամետ շրջանակների հետ. Արթուր Դանիելյանի բացահայտումը

ANALYSIS

Քաղաքականությունից դուրս գալուս օրը գիտեք, թեկուզ և քչերը գիտեն պատճառը... համենայնդեպս դեռ: Իսկ այ քաղաքականություն մտնելուս օրը վստահ եմ չգիտեք: Նույնիսկ ինձ ահագին ժամանակ պահանջվեց որպեսզի հասկանամ ինչ կատարվեց, որ ես էկա հասա էս օրիս:

Փաստացի ստացվում է որ ամեն ինչ սկսվեց 2015 թվականի սեպտեմբերի 21-ին: Դրանից մի քանի ամիս առաջ ընդհանուր ծանոթի ինչոր ընտանեկան առիթի ժամանակ ծանոթանում եմ կողքիս նստած մի շատ հաճելի երիտասարդի հետ, ով իմանալով որ մի քանի տարի է ինչ Լոնդոնից տեղափոխվել եմ Հայաստան ինձ պատմում է թե ինչ համակրանք ունի անգլիական պարլամենտարիզմի նկատմամբ: Ես էլ իրեն պատմում եմ էդ պարլամենտարիզմ կոչեցյալի որոշ նրբությունների մասին, ստվերային նախարարների և այլնի: Երիտասարդը ինձ հրավիրում է մի որ սրճելու: Հետը ժամադրվելիս նա ինձ խնդրում է տրանսլիտով չգրեմ, ինչով էլ ավելի է աչքս մտնում (ես էն ժամանակ ամաչում էի հայատառ գրել քանի, որ նոր էի սովորում ու շատ ավելի շատ սխալներ էի անում քան հիմա): Վոբշեմ, էս հայրենասեր, պայծառ տղու հետ հանդիպում եմ, ծանոթանում, պարզվում ա քաղաքական գործիչ ա, ահագին հետաքրքիր պլաններ ունի: Ասում է որ իրեն շատ է դուր գալիս ստվերային կառավարության գաղափարը ու խնդրում է իրեն օգնեմ որոշ փորձագիտական հարցերում:

Էդ ֆոնի վրա սկսում եմ հայերենով նորություններ կարդալ, էս երիտասարդի մասին լուրեր են աչքիս ընկնում, սա պարզվում ա ահագին «հարուստ» կենսագրություն ունի: Պարզվում ա իմ Հայաստան ժամանելուց երկու ամիս անց իմ պատուհանների տակի արյունահեղությունը հենց ինքն էր սադրել, պարզվում ա լևոնական, քաղբանտարկյալ և այլն:

Այո, այդ երիտասարդը Փաշինյանն էր: Էն ժամանակ ես գուցե և վարչապետի անունը իմանայի բայց ասենք փոխվարչապետներին չգիտեի ու հետաքրքիր էլ չէր, ուր մնաց ընդդիմության մարգինալներին իմանայի: Իմ համար Մոսկվայում գործ էի դրել, մի քանի ամիսը մեկ գալիս էի Երևան ընկերներիս տենում գնում: Փաշինյանի մասին նյութերը ուսումնասիրելուց հետո մի քանի հարց ուղղեցի իրեն, նա էլ դե, իրեն բնորոշ, հակառակորդին զինաթափող ոճով պատասխաններ տվեց: Մարտի 1-ի մասին զղջում էր ու մեղքը ընդունում, Արցախի մասով պնդում էր որ եթե զիջումները անխուսափելի էլ լինեն ապա անպայման կարգավիճակի դիմաց ու տենց շարունակ: Ու որ ճիշտն ասեմ բավականին համոզիչ էր պատասխանում:

Անցնում է մի քանի ամիս, սա զանգում ա, թե բա՝ «Մոսկվա պիտի գամ, համակիրներիս հետ հանդիպեմ, կարա՞ս օգնես կազմակերպենք»: Մի դահլիճ եմ վարձում, գալիս հանդիպում ա, հաջորդ օրն էլ մի քանի անհատական հանդիպում ուներ, որ ստեղ ընդեղ չընկնի ասեցի ես կտանեմ: Ու սկսվավ...

Էս էլ հո Երևանը չի որ ոչմեկին չճանաչեմ: Սկզբից Բոլշայա Դմիտրովկայի իռլանդական փաբում (հիմա խինկալիանոց ա) հանդիպում ա ՖՍԲ-ի մի օպերի հետ, ով ներկայանում էր որպես Եվրասիական ինչոր ՀԿ-ի աշխատող, բայց իրականում ՌԴ նախագահի աշխատակազմում նստող տիպիկ պուտինական «պիոներ» ֆսբ-շնիկ էր (չշփոթել հակապուտինական ֆսբ-շնիկների հետ) ու ինչպես իրեն հարգող ցանկացած պիոներ ֆսբ-շնիկ գերտեղեկացված էր բայց բացարձակ գլուխ չէր հանում իր, իսկ տեղեկատվությունից:

Հաջորդ հանդիպումը շատ ավելի նշանակալից էր: Մի փողոց վերև, Ռիթզ Կարլտոնում հանդիպում է հին ՍՎՌ-շիկ ու բնական է հակա-պուտինական փորձառու սպայի հետ, ով այդ պահին ԼԴՊՌ-ից պատգամավոր էր ու ՌԴ Պետդումյաի Եվրասիական ինտեգրման և ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահն էր: Հիմա Լեոնիդ Սլուցկին արդեն Պետդումյաի Միջազգային Հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն է ու ՄԳՈւ-ի համապատասխան ամբիոնի վարիչը ու բավականին լուրջ ազդեցություն ունի ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների Լավրովյան բուրգում: Նիկոլս դուրս ա գլաիս Սլուցկիի հետ հանդիպումից ու ասում որ Սլուցկին իրեն հրավիրել է Նորիշկինի հետ միասին, իր ինքնաթիռով մեկնել Աստանա ԵԱՏՆ գագաթնաժողովին (էդ էն շրջանն էր երբ Նազարբաևվը առիթը բաց չէր թողում Սերժին բշտելու համար, Նիկոլն էլ հավելյալ ակսեսուար պիտի լիներ էդ պրոցեսում): Լինելով գեր-բիջ Նիկոլը հասկանում ա որ թարս կապուտ կֆռա Երևանում եթե Ռուսաստանի պետապառատի մեջի թուրքական շարասյան հետ գնա Աստանա Սերժի վրա մատ թափ տալու ու բնականաբար հրաժարվում է: 

Ձեզ ասեմ իմանաք որ ՄԳՈւ-ի ու Պետդումայի արտաքին քաղաքական կապերի այս գլուխը բառացիորեն սնուցվում է Ալիևի մոսկովյան կասսիռ Գոդ Նիսանովից (Բենթլիներից սկսած, շորերով ու արձակուրդներով վերջացրած): Սլուցկիի կինը բնակվում է թուրքական Բոդրումում, իսկ զավակները ինչպես և բոլոր Լավորվյան թևի ներկայացուցիչների զավակները ապրում են արևմուտքում, տվյալ դեպքում Շվեցարիայում: Այս հանդիպումից տարիներ անց հայտնի դարձավ որ Սլուցկիի շեֆ Նորիշկինը, ով 2016-ին Պետդումայի նախագահ էր (իսկ հետո վերադարձավ ՍՎՌ, այսինքն՝ արտաքին հետախուզական ծառայություն, բայց արդեն ղեկավարի պաշտոնով) 44 օրյա պատերազմի ողջ ընթացքում ամեն առավոտ հանդիպում էր Գոդ Նիսանովի հետ:

Նիկոլը Սլուցկիի հետ հանդիպումից բավականին մտազբաղ դուրս եկավ և զբոսնելով իջանք դեպի Կարմիր Հրապարակ, որտեղ և արվել է Քոչարյանի պրիդուռոկների կարծիքով ինձ հեղինակազրկող հայտնի նկարը Սպասսկայա Բաշնյանի ֆոնին: Մեր նկարվելու պահին, հենց այդ աշտարակից ՌԴ նախագահի աշխատակազմի տեղակալի ուղեկցությամբ դուրս է գալիս Աղվան Հովսեփյանը, կրծքին մի փայլուն շքանշան կպցրած: Թե էդ ինչ շքանշան էր ՀՀ ՔԿ նախագահը ստացել ՀՀ անկախության օրը Մոսկվայում ես տենց էլ չիմացա, որ Նիկոլը չմատնանշեր իրականում չէի էլ իմանա ով է այդ մարդը:

Ինչևիցէ... նկրավեցինք ու Նիկոլս քայլեց դեպի Լյուբյանկա, այնտեղ գտնվող Կոֆեմանիա սրճարանում նա պետք է ունենար նախավերջին հանդիպումը: Էն ժամանակ ինձ Նիկոլի հետ սրճողի անձը ոչինչ չասեց, քանի որ ռուս չէր: Թե ով էր այդ մարդը ես իմացա մեկ տարի անց երբ նա նշանակվեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի Գլխավոր խորհդական: Եվս երկու տարի անց, արդեն հեղաշրջումից հետո ես իմացա որ այն տունը որտեղ ապրում էր Նիկոլը ողջ 3րդ մասում հայտնի է որպես Գագիկ Մարտիրոսյանի տուն: Մարդ ով Հայաստանի էներգետիկայի ոլորտի տերն ու տիրակալն էր Լևոնի ժամանակ, հանդիսանում էր ԿԿ-ի գազային կարյերայի կնքահայր և փաստորեն Իջևնացի խոստումնալից լրագրողների պահապան հրեշտակ: Հետևաբար ԿԿ-ի մոտ երկու տասնյակ խորհրդականներից Գագիկ Մարտիրոսյանը գլխավորն էր:

Այդ օրը պետք է կայանար նաև չորրորդ հանդիպումը, բայց իմ համար անհայտ պատճառներով չկայացավ: Կարլոս Պետրոսյանը երևի քաղաքում չէր...

Կես տարի հետո ապրիլյանն էր, հետո Սերժի այցը Բեռլին ու հետախուզության պետ Արշակ Կարապետյանի հեռացումը, հետո ՊՊԾ-ի գրավումը, որտեղ ես համոզվեցի որ Նիկոլը ոչմի աղերս չունի պարլամենտարիզմի հետ, հետո Կարապետյանին նշանակեցին վարչապետ ու իր անունը քննարկելը ՔՊ-ում դարձավ տաբու: Հետո Կարապետյանը վստահեցրեց Սերժին որ իշխանությունը կպահի եթե վերջինս հրաժարական տա, իսկ տալուն պես գնաց Նիկոլին ազատեց ու թռավ: Հետո չգիտես ինչու հենց Մոսկվայում (ոչ թե Բրյուսելում կամ Լոնդոնում խոսքի) տուն ունեցող «սորոսական» Սասուն Խաչատրյանը Արշակ Կարապետյանի ցուցմունքի հիման վրա սկսում է գործեր հարուցել շատ հատուկենտ մարդկանց վրա: Հետո «պատերազմն» էր, հետո Օնիկը, հետո Վազգենը Մանուկյան, հետո Քոչարյանը կրեց... էդ ամեն ինչի ընթացքում կառավարության կողմից Կարեն Կարապետյանին տրամադրվում բազմամիլիոնանոց արտոնություններ: Սաղ ընկավ իրա տեղը: Ու ես հասկացա որ անկախ իմ կամքից քաղաքականություն եմ մտել 2015 թվականի սեպտեմբերի 21-ին:

Մոտ երկու տարի առաջ իմ առաջին ուղիղ եթերը արեցի ռուսերենով, որտեղ ափսոսանք հայտնեցի ՌԴ ներկայիս պրոադրեբեջանական կեցվածքի կապակցությամբ, բայց նաև նշեցի որ չեմ համարում Պուտինին դավաճան առավել ևս թալանչի... Պատճառը հիմա էլ էն ժամանակ էլ նույնն է, անհայրենիք մարդը Ղրիմը չէր վեկալի, տենց բեռ չէր ստանձնի: Ուրիշ հարց որ ինչպես ապրիլյան պատերազմի արդյունքն էր հիմնականում մեկ մարդու շնորհք այդպես էլ Ղրիմը, իսկ իրենց տակ ամեն ինչ փտած էր: Ու թող ձեզ չզարմացնի Սլուցկիյների, Նորիշկինների, Պեսկովների, Լավրովների ու Մեդվեդևների իրական դեմքը: Հիշեք ոնց 2018-ի ապրիլի 24-ին պարզվեց որ Սերժի գրեթե ամբողջ շրջապատը փտած է, հենց ռազմա-քաղաքականից սկսած:

Սերժ Սարգսյանը իր հայտնի հարցազրույցում, երբ պնդեց, որ բացառում է, որ ռուսական պետությունը կարող էր նպաստել հեղաշրջմանը Հայաստանում, նա դա նրանից չի ասել, որ վախում էր Պուտինին մեղադրել: Չէ, նա գիտի, որ Պուտինը չէր, այլ «որոշ հյուսիսային շրջանակներ» ու նա շատ լավ գիտի էդ շրջանակներին, ինձանից էլ շատ ավելի լավ: Ու վստահ եմ Պուտինն էլ գիտի: Ես իրոք հույս ունեմ որ Պուտինին կհաջողվի իրականացնել այն ինչը նա վաղուց է պլանավորել ու իշխանության կբերի նացիոնալ սոցիալիստներին (էսօրվա ԿՊՌՖ-ը մարքսիզմի հետ գրեթե կապ չունի): Դրա համար էր նա փոխել սահմանադրությունը և թույլ տվել որ հաջորդ կառավարության կազմը պարտադիր հաստատվի Պետդումյաում: Ընտրություններից առաջ էլ անսպասելիորեն փակվել է բունկերում: Բայց դե սա ընդամենը հույս ա: Էդ ա մնացել:

Հ.Գ. առաջին հանդիպման հերոսի անունը միտումնավոր չեմ գրել: Վատ տղա չէր, պրոստո գաղափար չուներ ում հետ էր հանդիպել: Ու որ դուզն ասեմ ես էլ: Ոչմեկս չունեինք...

Արթուր ԴԱՆԻԵԼՅԱՆ

IDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities