Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Միջազգային հարթակում խեղճության ու անկարողության տիպար են դարձել. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից արդեն 10 ամիս ժամանակ է անցել, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Ադրբեջանը ոչ միայն չի վերադարձնում գերիներին և չի կատարում այդ հայտարարության դրույթները, այլև ժամանակի ընթացքում նորանոր սադրանքների է գնում։ Ուստի տրամաբանական է, որ անհրաժեշտ է ոչ միայն կանխել ադրբեջանական սադրանքները, այլև Բաքվի հանցագործ պահվածքը դատապարտելու խնդիրը բարձրացնել տարբեր միջազգային ձևաչափերով։ Քանի որ պարտությունից հետո Հայաստանը ռազմական առումով դեռևս համապատասխան լծակներ չունի, որպեսզի, ինչպես պետք է, Ադրբեջանին հակադարձի, ապա առաջին պլան է մղվում դիվանագիտական ճակատը, թեպետ դա, կարելի է ասել, միշտ էլ առաջնային է։

Ընդ որում, Հայաստանն իր աչքի առաջ պետք է ունենա պատմության ընթացքում գրանցված այն բազմաթիվ դեպքերը, երբ ռազմական հաղթանակը դիվանագիտական հարթակում, ի վերջո, վերածվել է պարտության։ Փաստորեն ստացվում է, որ այսօր մեր երկրի առաջ ծառացած ամենակարևոր հարցերից մեկը զինված ուժերը վերականգնելու հետ մեկտեղ ակտիվ դիվանագիտական աշխատանքներ տանելն է։ Սակայն Հայաստանը չի կարողանում համապատասխան կերպով իր շահերն առաջ մղել արտաքին հարաբերություններում, որն անկասկած արտաքին աշխարհի հետ աշխատանքներ տանող բարձրաստիճան պաշտոնյաների պրոֆեսիոնալիզմի բացակայության, հնարավոր է՝ ապաշնորհության արդյունք է։ Կան նաև այլ վարկածներ, բայց չխորանանք դավադրապաշտության խութերում...

Փաստը մնում է փաստ, որ այս իշխանության վարած ապիկար քաղաքականության պատճառով Հայաստանի հեղինակությունը հողին է հավասարեցվել։ Դրա համար էլ բոլոր պրոֆեսիոնալ դիվանագետները հրաժարվեցին Փաշինյանի իշխանության պարագայում արտգործնախարար աշխատել։ Փաշինյանն էլ ստիպված եղավ արտգործնախարար նշանակել նախկին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Բայց հարցն այն է, որ ԱԺ նախագահ եղած ժամանակ Միրզոյանը անգամ ի վիճակի չէր զարկ տալ խորհրդարանական դիվանագիտությանը, ուր մնաց՝ կարողանա արտաքին քաղաքական գերատեսչությունը պատշաճ կերպով ղեկավարել։

Բայց սա առանձին խոսակցության թեմա է: Իրականում ընդհանուր առմամբ այս իշխանության պաշտոնյաները, ինչպես մնացյալ գրեթե բոլոր ոլորտներում, առավել ևս արտաքին քաղաքականության դաշտում նույնիսկ չեն պատկերացնում դիվանագիտական ամենապարզ նրբությունները։ Արդյունքում մեր իշխանավորները՝ Փաշինյանից սկսած, կարող են հայտնվել տհաճ ու հաճախ նաև ծիծաղելի իրավիճակներում։ Իսկ դրանից տուժում է Հայաստանի հեղինակությունը։ Օրինակ՝ մամուլում տեսանյութ հայտնվեց այն մասին, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին արարողակարգով սահմանված է, որ առաջինը պետք է ժամաներ կազմակերպության գլխավոր քարտուղարը, բայց առաջինը Փաշինյանն է ժամանում։

Բացի այդ, շատ զարմանալի է, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը «օդանավի անսարքության» պատճառով ՀԱՊԿ նիստին չի կարողանում ներկայանալ, իսկ հետո հանկարծ պարզվում է, որ անսարքության հարցը լուծված է, և նա կարողանում է մեկնել և ուշացած ներկայանալ նիստին։ Իշխանությունները չեն կարողանում կամ էլ չեն ցանկանում հասկանալ, որ դիվանագիտության մեջ յուրաքանչյուր դետալ հատուկ ուշադրության է արժանանում։ Եվ ՀԱՊԿ-ի շրջանակներում Արարատ Միրզոյանի ուշացումը ինչ-որ առումով դեմարշ կարող է դիտվել իրենց նկատմամբ։ Շատ լուրջ հարց է նաև այն, որ իշխանություններն ի վիճակի չեն միջազգային հանրության առաջ պատշաճ կերպով բարձրացնել մեզ հուզող խնդիրները։

Օրինակ՝ Ադրբեջանի կողմից հայ գերիներին չվերադարձնելու հարցը պետք է որ արդեն միջազգային շատ լուրջ աղմուկի պատճառ դառնար։ Սակայն Հայաստանը այս թեման արտաքին աշխարհում չի բարձրացնում այնպես, ինչպես անհրաժեշտ է։ Օրինակ՝ Փաշինյանն այդ թեմայով ընդամենը մեկ-երկու նախադասությամբ է խոսում, այն էլ՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի միայն նեղ կազմով նիստի ժամանակ։ Իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ Վիեննայում ընթացող խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ժամանակ, որքան թույլ է տալիս նրա ելույթի մասին պատկերացում կազմել պաշտոնական հաղորդագրություններից, անգամ հարկ չի համարել գերիների հարցը բարձրացնել։

Իսկ ահա Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների մասին ՄԻՊ-ի զեկույցները համարում է հորինված պատմություններ։ Ինչպես ասում են՝ առանց մեկնաբանության... Մյուս կողմից՝ իշխանությունները, կարծես, մոռացել են, որ ադրբեջանական զորքերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, դրա համար էլ այս մասին նույնպես ծպտուն չեն հանում, իսկ խոսելիս էլ փաստացի հաստատում են, որ դրանք ադրբեջանական տարածքներ են։ Դե... «սովետական քարտեզներով»: Բայց երբ խոսքը վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացմանը, սկսում են դրա մասին տեղինանտեղին խոսել՝ առանց հաշվի առնելու, թե ի վերջո այն մեզ որքանով է ձեռնտու լինելու։ Այդպես էր կառուցված նաև Փաշինյանի ելույթը նույն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում:

Իշխանությունների ուշք ու միտքը միայն այն է, որ հանկարծ Թուրքիայի ու Ադրբեջանի համար անհանգստություն չստեղծեն, իսկ Հայաստանն ու մեր շահերը «կսպասեն»։ Մի խոսքով, Հայաստանի իշխանությունները միջազգային հարթակում խեղճության ու անկարողության տիպար են դարձել։ Բայց երբ խոսքը ներքին խնդիրներին է վերաբերում, ընդդիմությանն ու ընդդիմախոսներին ճնշելուն, նրանք իսկույն «դուխով» են դառնում, իսկ մուրճը նորից հայտնվում է ձեռքներին, ավելի ստույգ՝ լեզուներին...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement