Վարակակիրների թիվն՝ այսօր
SOCIETYՀայաստանում սեպտեմբերի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 759 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 252 082-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 5101 է:
Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Սեպտեմբերի 17-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1185 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 28 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6286-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 614 է, ընդհանուր առողջացածներինը՝ 235 030, փաստացի բուժվողներինը՝ 10 766։ Մեկ օրում արվել է 5413 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1639000 թեստ:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
5
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard



