«Վրացական երազանքի» տեսակետներին համամիտ Է բնակիչների 18 տոկոսը. NDI
SOCIETY«Վրացական երազանք» կառավարող կոալիցիայի տեսակետները միայն 4 տոկոսով են ավելի ընդունելի երկրի քաղաքացիների համար, քան «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության հայացքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են ԱՄՆ-ի Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ան ցկացրած հարցման արդյունքները:
«Հասարակական տրամադրությունը Վրաստանում» հետազոտության արդունքները դեկտեմբերի 21-ին Թբիլիսիում ներկայացրել Է Վրաստանում NDI-ի տնօրեն Լորա Տորնտոնը:
«Որ կուսակցությունն Է իր տեսակետներով Ձեզ ավելի մոտ» հարցին ի պատասխան մասնակիցների 18 տոկոսը նշել Է «Վրացական երազանքը», 14 տոկոսը՝ «Ազգային շարժումը», իսկ պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիայի «Մեր Վրաստանը. ազատ դեմոկրատներ» կուսակցությանն իր աջակցությունն Է հայտնել 9 տոկոսը:
Հարցվածների մեծ մասը՝ 30 տոկոսը, պատասխանել Է, որ «ոչ մի կուսակցություն» իր հայացքներով մոտ չԷ իրենց: Բացի այդ, այս հարցին 8 տոկոսը պատասխանել Է, որ չգիտի, թե քաղաքական որ միավորումն Է իրեն վստահություն ներշնչում, իսկ 6 տոկոսը հրաժարվել Է պատասխանել:
«Հասարակական կարծիքը Վրաստանում» սոցիոլոգիական հետազոտությունն անցկացվել Է նոյեմբերի 17-ից մինչեւ դեկտեմբերի 7-ը: Հարցմանը մասնակցել Է 1881 մարդ: Վիճակագրական սխալանքը կազմել Է 1,8 տոկոս:
NDI-ի հետազոտությունը ֆինանսավորում Է Շվեդիայի միջազգային զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SIDA): Հարցումներն անցկացնում Է Կովկասի հետազոտական ռեսուրսների կենտրոնը (CRRC):



