Ավստրալիայում փրկարարը ափ Է հանել Դանիայի խեղդվող արքայազնին
INTERNATIONAL NEWSԼողափի փրկարար Նիկ Մալկոլմը փրկել Է Դանիայի գահաժառանգ արքայազն Կրիստինիանի կյանքը Ավստրալիայում թագավորական ընտանիքի հանգստանալու ժամանակ: Ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հղում անելով 7news հեռուստաալիքին, միջադեպը տեղի Է ունեցել դեկտեմբերի 17-ին Քվիսլենդի նահանգի Մերմեյդ լողափին: Մալկոլմն իր տախտակի վր ա արագորեն մոտեցել Է 10-ամյա տղային, որին տարել Էր ուժեղ հոսանքը, եւ նրան ափ վերադարձրել:
Փրկարարը չի մեկնաբանել տեղի ունեցածը: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, նա չգիտեր, որ գահաժառանգ արքայազնի Է փրկել, քանի դեռ այդ մասին նրան չեն հայտնել լողափի մարդիկ:
Դանիայի թագաժառանգ Ֆրեդերիկն անձամբ Է Մալկոլմին շնորհակալություն հայտնել իր որդուն փրկելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Լուսանկարը`AFP
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



